Սոչիի բնակիչներին կոչ են արել պատրաստ լինել տարհանման․ ջրհեղեղի վտանգ կա

Լուրեր

30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Բոլորը

Սոչիի Խորոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, բնակիչներին խնդրում են հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտնում են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում երկարատև հորդառատ անձրևների պատճառով Խորոտա և Մացեստա գետերի մակարդակը խիստ բարձրացել է։ Միացվել են ձայնային շչակները՝ բնակչությանը հնարավոր հեղեղումների ու գետերի ափերից դուրս գալու մասին հայտնելու համար։ Բնակիչներին հորդորում են հանգստություն պահպանել, նախապատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը, եթե իրավիճակը ստիպի տարհանում սկսել»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում «Кубань-СПАС»-ի անձնակազմը և Սոչիի փրկարար ծառայության անձնակազմը հերթապահում են՝ բնակչությանն օգնելու համար:

Տաթև Ֆռանգյան