Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը գործում է նաև ամառային արձակուրդի շրջանում. ԿԳՄՍՆ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների՝ 2018 թվականին մեկնարկած այս համատեղ ծրագիրն ընդհատվել էր 2020 թվականին՝ համավարակով և դրա սահմանափակումներով պայմանավորված:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի տեղեկացմամբ՝ երեխաները հնարավորություն են ստացել 2020 թվականի տոմսերով այցելել նախընտրած մշակութային հաստատություններն ու իրենց մշակութային հաղորդակցումն ապահովել 2021 թվականին:

«Այս պահին ամփոփվել են 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալները, ունենք շուրջ 73 հազար այցելություն. համավարակի և պատերազմի հետևանքները որոշակի խոչընդոտներ են հարուցել նաև այցելությունների առումով, սակայն հույս ունենք, որ առաջիկա եռամսյակներին, նաև տարիներին, այս ցուցանիշը կավելանա»,- նշել է վարչության պետը և որպես համեմատություն ներկայացրել 2018-2019 թթ. այցելությունների ցուցանիշը՝ շուրջ 200.000, հավաստիացնելով, որ հետագա անելիքներն ուղղված կլինեն այդ ցուցանիշի գերազանցմանը:

Խոսելով ամառային արձակուրդի ընթացքում մշակութային օջախներ այցելության մասին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ ամառային արձակուրդի ռեժիմը չի վերաբերում «Բաժանորդային համակարգի ծրագրին»՝ հորդորելով արձակուրդն առավել բազմաբովանդակ դարձնելու համար այդ տոմսերով այցելել նախընտրած մշակութային հաստատություններ:

«Ծրագիրը կոչվում է «Դպրոցական բաժանորդային համակարգ», և մեր միջնորդ օղակը դպրոցն է, սակայն պետք է շեշտեմ, որ դրանք անհատական տոմսեր են, և երեխաներն ամառային արձակուրդի ընթացքում իրենց ծնողների հետ կարող են այցելել մշակութային հաստատություն: Իհարկե, այս պարագայում ծնողը պետք է վճարի իր մուտքի համար: Դպրոցական այցերի դեպքում հստակ նշված է, որ յուրաքանչյուր 10 երեխայի պարագայում մեկ աբոնեմենտային տոմս տրվում է նաև ուղեկցող ուսուցչին»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը և կոչ արել, որ աշակերտները, ուսուցիչները նախապես պայմանավորվածություն ձեռք բերեն մշակութային հաստատությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով ամառային արձակուրդի շրջանում թատրոնների ու համերգասրահների աշխատանքային ռեժիմը (թանգարանների աշխատանքային ռեժիմն այլ է):

Ներկայացնելով ծրագրի առաջնային նպատակը՝ կրթություն-մշակույթ կապի և այդ հաղորդակցության ամրապնդման կարևորությունը, Աստղիկ Մարաբյանը նշել է, որ վաղ տարիքից մշակութային հաստատություն այցելելը միտված է ինքնաճանաչողության խնդիրների լուծմանը, մշակույթի հանդեպ հարգանքի և սիրո ձևավորմանը:

«Այս ծրագիրը կարևորվում է նաև նրանով, որ դրան միացել են ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ մարզային, համայնքային ենթակայության թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային հաստատություններ: Դրա նպատակն է ակտիվացնել մշակութային կյանքը նաև մայրաքաղաքից դուրս»,- ասել է վարչության պետը և արձանագրել, որ ներգրավված շահառուները, ի դեմս աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների, կաշկանդված չեն և մշակութային հաստատություն կարող են այցելել իրենց ընտրությամբ:

Նշենք, որ 2018 թվականին ծրագիրն իրականացվել է միայն թանգարաններ կատարած այցերով, 2019 թվականից թատրոնները և համերգասրահները ևս միացել են ծրագրին՝ մեծ ակտիվություն առաջացնելով կրթամշակութային կյանքում: