ՊՊԾ ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից է, որ առաջիկա 5 տարում պիտի լուծենք․ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաև վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարևորությունը ընդգծվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում և հատկապես վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կատարած աշխատանքի համար:

Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, որ միայն Հայաստանի Հանրապետությունը, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը և հարատևությունը: Իհարկե, վերջին տարիներին մենք շատ լուրջ մարտահրավերների ենք առերեսվել, նաև այդ մարտահրավերները երբեմն թվացել են անհաղթահարելի, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ իրադրություն: Մեր երկրի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել և աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին: Այս իրադրության ստեղծման գործում Պետական պահպանության ծառայության դերը հնարավոր չէ գերագնահատել և դա, կարծում եմ, տեսանելի է բոլորին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում տեսանք, թե ինչ խնդիրներ և բացեր կան Պետական պահպանության ծառայության աշխատանքում և որտեղ ու ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: «Մի բան ակնհայտ է, որ Պետական պահպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի լուծենք:

Այս պահին համոզված եմ մի բանում, որը շատ կարևոր արձանագրում է. այսօր Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ՊՊԾ ծառայությունը գնահատվում է բարձր: «Ցավոք, մենք ունեցել ենք անցանկալի դրսևորումներ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև սա, նաև պիտի ընդգծեմ ցույց տալու համար, որ այն դժվար օրերին, պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլև գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում: Բայց, միևնույն է, այնուամենյանիվ, ես շատ ուրախ եմ և հպարտ եմ արձանագրել, որ մենք իրար հետ միասին, քայլ-քայլ, հետևողական և վճռական գործողությունների շնորհիվ կարողացել ենք վերականգնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը և կենտրոնանալ մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման խնդիրների վրա: Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, պետք է առավել ակտիվ և արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար և մաղթել հաջողություններ: «Մաղթում եմ, որպեսզի մեր մարտահրավերները գնալով ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն: Բայց ամեն դեպքում մենք և առաջին հերթին՝ Պետական պահպանության ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր, և դա առավել կարևոր ընդգծում է, քան հետագայում այդ մարտահրավերների հետևանքների դեմ պայքարելը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ արդյունավետ, ապահով և անվտանգ ծառայություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով: