Այն ամենն, ինչ պետք է իմանալ նախագահի պաշտոնին հակասահմանադրական ճանապարհով հավակնող Արմեն Սարգսյանի մասին. փաստաբան

Լուրեր

13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող Արմեն Սարգսյանի՝ բրիտանական քաղաքացիություն ունենալու վերաբերյալ գրառում է կատարել:

 Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

ՀՀԿ խորհրդի նախագահի կողմից առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին ուղիղ հարց էր ուղղել պատգամավոր Ա. Զեյնալյանը՝ հարցնելով, թե երբ է Միացյալ Թագավորության պետական քարտուղարը գրանցել Ա. Սարգսյանի (իր պնդմամբ) 02/12/2011թ.-ին ՄԹ համապատասխան իշխանությանը ներկայացրած իր բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարությունը:

Որպեսզի ավելի պարզաբանեմ իրավիճակը ամենակենցաղային պարզության աստիճանի, ապա ընթացակարգն այսպիսին է. բրիտանական քաղաքացիությունից հրաժարվող անձը այդ մասին իր հայտարարությունը ներկայացնում է պետական քարտուղարին, որը դրա վրա որոշակի ընթացակարգի ապահովումից հետո գրանցում է դրա գրանցման ամսաթիվը և վերադարձնում է անձի դիմումի օրինակը՝ գրանցման նշումով: Ահա այս՝ գրանցված ամսաթիվը հենց բրիտանական քաղաքացիության դադարեցման ամսաթիվն է ըստ ՄԹ քաղաքացիության մասին օրենքի: Ա. Սարգսյանին ուղղված պարզ հարցին ի պատասխան, վերջինս դասը չսովորած աշակերտի խոսափողական պահվածքով ի վերջո չտվեց այս պարզագույն հարցի պատասխանը: Փոխարենը, այս հարցի պատասխանը վստահաբար ունի Հանրապետության ԱԱԾ-ն: Չէ՞ որ մարդը բարձր դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում, ինչպե՞ս կարող է պետությունն անտեսել նրա քաղաքաիրավական կապն այլ պետության հետ, նամանավանդ որ այդ այլ պետությունում նա հենց դեսպանն է:

Այս հարցի պատասխանը վստահաբար ունի նաև հանրապետության ոստիկանությունը և ԱԳՆ-ն: Այս հարցի պատասխանն, ի վերջո, ունի նաև ՀՀԿ-ական ամբողջ վերին Էշելեոնը: Եվ, բնականաբար, այս հարցի պատասխանն ունի նաև, իհարկե, Ա. Սարգսյանին իր պաշտոնում նշանակողը: Բայց այս ամենը դեռ մի կողմ: Այս հարցի պատասխանը, այսինքն՝ վաղը պետական գաղտնիքին մուտք ունեցող անձի և պետության գլխի համար ծայրահեղ զգայուն հարցի պատասխանն ունի ՄԹ ողջ կառավարությունը, և Հայաստանում այս պահին սույն պորցեսի նկատմամբ ուշադրությամբ հետևող բրիտանական հատուկ ծառայությունները: Այս հարցի պատասխանը բոլոր մանրամասներով կարող են ունենալ նաև բրիտանական հատուկ ծառայությունների գործընկեր մի շարք այլ պետությունների հատուկ ծառայություններ:

Հաշվի առնելով Ա. Սարգսյանի գործարար ակտիվության կենսական տարածքները ՌԴ և նախկին ԽՍՀՄ որոշ այլ պետություններ էին, այս հարցի պատասխանը բարձր հավանականությամբ ունեն նաև այդ պետությունների կառավարությունները: Այս հարցի պատասխանը չունեցավ միայն Հայաստանի Հանարպետության քաղաքացին:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հանրապետության նախագահի պաշտոնին հակասահմանադրական ճանապարհով հավակնող Ա. Սարգսյանի մասին: Սա պետք է հիշի հանրապեության քաղաքացին ամեն նրան բարևելուց առաջ: Եթե, իհարկե, բարևի այս ամենից հետո: Ես իմ համար այս հարցը փակված եմ համարում և ներողութուն եմ խնդրում այս օրով հանրային ուշադրությունը զբաղեցնելու համար: