Համակարգային խնդիրները, որ գոյություն ունեին 2018թ․-ին, ցավոք, մնում են նաև հիմա և մեր օրակարգում են. Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համակարգային խնդիրները, որ գոյություն ունեին 2018թ., ցավոք, մնում են նաև հիմա և մեր օրակարգում ե: Այս մասին այսօր «Իշխանություն-հասարակություն հնարավոր համագործակցության ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ամենից կարևորն այն է, որ ընտրություն տեղի ունեցավ. ընտրությունները կայացել են»,- նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածում առանց ընտրության իշխանության փոփոխության հարցն էր դրված, և հանրությունը չընդունեց այդ տարբերակը:

«Ամենակարևորն այն է, որ պետության կառավարման ինստիտուտը հերթական անգամ կազմավորվեց ընտրությունների միջոցով: Սա կարևոր քայլ է այն առումով, որ ՀՀ-ում պետք է գործեն ժողովրդավարության մեխանիզմները: Բայց ընտրությունները ժողովրդավարության ընդամենը մեկնակետն են:

Փորձը ցույց է տալիս, որ դեռևս չենք կարողացել ինստիտուցիոնալացնել ժողովրդավարական մեխանիզմները, քաղաքական գնահատական չտրվեց պետության զաթմանը…

Խնդիրները բովանդակային առումով չլուծվեցին, հետևանքը եղավ այն, որ հիմա արտահերթ ընտրությունների արդյունքում այն ուժերը, որոնք պատասխանատու էին անպատժելի կառավարման համար, մնացին անպատիժ»,- նշեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: