Սևանի ծաղկման գործընթացը սկսվել է, սակայն այս տարի կլինի ավելի թույլ ինտենսիվությամբ․ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի վերջին դիտարկումների համաձայն Սևանա լճում արդեն սկսվել են ծաղկման պրոցեսները, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես 2018 թվականին էր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

«Ծաղկման պրոցեսի ինտենսիվությունը սովորաբար լինում է հուլիս ամսվա 3-րդ տասնօրյակից սկսած, գործընթացն ավարտվում է օգոստոսի առաջին տասնօրյակում: 2018 թվականի համեմատ այս տարի սնուցող նյութերը ծաղկման պահին չունեն այդ շատ բարձր կոնցենտրացիաները:

Հետևաբար` ծաղկման պրոցեսը այս տարի 2018-ի համեմատ կլինի ավելի թույլ, 2020 թվականի համեմատ նույն ինտենսիվությունը կպահպանվի»,-ասաց Գայանե Շահնազարյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկա փուլում ծաղկման օջախները Սևանի որոշակի հատվածներում են երևում, այդ պրոցեսները դեռ ամբողջ ծավալով տարածված չեն Սևանում:

Մասնագետը նշեց, որ Սևանում ծաղկման վրա էական ազդեցություն է ունենում լճում սնուցող նյութերի քանակությունը, ջերմաստիճանային պայմանները: Այս տարի լճի ջերմաստիճանը հատակային շերտում բարձր է, թթվածնային կոնցենտրացիան շարունակում է ցածր մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում: