Հայկ Մարությանը ներկայացրել է Աջափնյակի նոր ղեկավարին

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ցավում եմ, որ որոշակի անբարեխիղճ քաղաքացիներ, օգտվելով հետպատերազմյան շրջանում պետությունում ստեղծված իրավիճակից միայն և միայն իրենց շահերից ելնելով, փորձեցին մեծ ծավալի ապօրինի շինարարության ընթացք տալ: Պետք է նշեմ, որ վարչական շրջանը՝ ի դեմս պարոն Մհրյանի, այնուամենայնիվ, մեծ պայքար է մղել դրա դեմ, և այս ամիսների ընթացքում միայն վարչական շրջանի ուժերով քանդվել է 34 ապօրինի շինություն, կազմվել է 60 արձանագրություն, բնականաբար, աշխատել են նաև քաղաքապետարանի կենտրոնացված ստորաբաժանումները, բայց քանակն այնքան մեծ է եղել, նաև օրենսդրական բացերի պատճառով, որ մենք ստիպված եղանք, այսպես ասած, «ծանր հրետանի» օգտագործել: Գործընթացը լինելու է շարունակական բոլոր վարչական շրջաններում՝ մինչ իրագործվեն կոնկրետ նպատակներն ու լուծում ստանան դրված խնդիրները»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանն աջակցության համար:

Անդրադառնալով առկա խնդիրներին ու իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի ու երևանցու:

«Այս երկուսուկես տարվա ընթացքում, վստահ եմ, լավ գիտեք, որ ինձ համար գոյություն ունի միայն մի շահ՝ դա մեր հանրային շահն է, Երևանի շահը, բնակիչների շահը: Ուրիշ շահ չի կարող լինել, բացառվում է: Չկա մի մարդ, ես դա բազմիցս նշել եմ, որը կարող է ինձ դիմել ինչ-որ մի խնդրանքով, որը ծառայելու է այդ մարդու շահին և դեմ է լինելու երևանցիների շահին, և ես դա ապացուցել եմ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այնպես որ, ձեզանից ակնկալում եմ առաջնորդվել միայն ու միայն այդ կարգախոսով և այդ ուղով: Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործողության մեջքին, եթե այդ գործողությունը ի շահ Երևանի է: Խոսքը ոչ միայն Աջափնյակի մասին է, այլև ամբողջ Երևանի»,- ընդգծել է քաղաքապետը: