Արարատ Միրզոյանը հորդորեց Արմեն Սարգսյանին հրապարակել քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, այսօր դիմելով Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ասաց՝ որպեսզի վերացվեն ողջ հանրությանը հուզող կասկածները, Արմեն Սարգսյանը պետք է դիմի և ստանա 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված իր դիմումը, որով նա այլևս Բրիտանիայի քաղաքացի չի ճանաչվում և դա հրապարակի։

Միրզոյանը նաև հարց հղեց՝ արդյոք Սարգսյանը գիտակցում է, որ լինելով Հանրապետական կուսակցության թեկնածու, որոշակի պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ի նախկին բոլոր գործողությունների համար, որոնց պատճառով հանրությունը լուրջ վերապահումներ ունի այդ ուժի նկատմամբ․ «Դուք ամբողջությամբ գիտակցո՞ւմ եք, որ այս պատմական պահին, երբ Հայաստանը կարող է ունենալ երրորդ ժամկետով գնացող նախագահ, այս պահի պատասխանատվությունն էլ եք որոշակիորեն կրում»։

Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը գրել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին և իր խիղճը հանգիստ է․«Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել եմ, իմ խիղճը հանգիստ է, համապատասխան փաստաբաններն ունեն այդ փաստաթղթերը»։

Նա, սակայն, ոչինչ չասած այդ փաստաթուղթը հրապարակելու մասին։ Անդրադառնալով պատասխանատվություն կրելու մասին Միրզոյանի հայտարարություններին, Արմեն Սարգսյանն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետին․ «ՀՀԿ-ն ինձ առաջարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ, «Ծառուկյան» դաշինքն իր համաձայնությունը տվել է, դուք գիտեմ՝ դեմ եք քվեարկելու, բայց քվեարկելու եք, և ես ընտրվելու եմ ԱԺ-ի կողմից, անկուսակցական եմ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ նախագահը լինելու է երկրինը և ոչ թե այս կամ այն կուսակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան