Թուրքիան խախտում է Ռուսաստանի ազդեցության ոլորտը՝ թափանցելով ՌԴ թյուրքալեզու երկրներ․ փորձագետ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի աճող ազդեցությունն ու ընդլայնումը Կասպյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս արդյունավետ կերպով ոտքը դնում է Ռուսաստանի մատների վրա, որտեղ բնակվում են մեծ թվով թուրքալեզու փոքրամասնություններ։ Այս մասին գրում է Հյուսիսային Կովկասի հարցերով փորձագետ Ասլան Դուկաևը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Փորձագետը, նշելով Ադրբեջանի հետ Թուրքիայի խորացող համագործակցությունն և այս ամսվա սկզբին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը», գրում է, որ Անկարայի աճող ազդեցությունը, ըստ երևույթին, կտարածվի էթնիկ առումով մոտ գտնվող թուրքական փոքրամասնությունների վրա, որոնք ՌԴ մաս են կազմում, ինչպես, օրինակ, Թաթարստանը։

«Շուշիի հռչակագիրն» էլ, որը ստորագրվել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի միջև կենտրոնանում է պաշտպանական ոլորտում համագործակցության վրա։

Դուկաևը, վկայակոչելով թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ 2020 թվականի հոկտեմբերի զեկույցը, գրում է, որ թուրքական ընկերությոնները 2 մլրդ դոլարի ներդրում են արել Թաթարստանում։

Փորձագետը նշում է, որ ավելի փոքր թյուրքալեզու երկրները, որոնք կազմում են Հյուսիսային Կովկասի բնակչության 10 տոկոսը, հիացմունքով են հետևում Անկարայի ռազմական ու քաղաքական ձեռքբերումներին։

«Վերջին տասնամյակներում չեչենները՝ ռուսներից հետո Հյուսիսային Կովկասում ամենամեծ էթնիկ խումբը, նույնպես ձգվում են դեպի Թուրքիա, չնայած նրանք թյուրքալեզու չեն»,- գրում է փորձագետը՝ նշելով մեծ հետաքրքրությունը, օրինակ, թուրքական սերիալների նկատմամբ, որոնք երկրի ամենաշատ արտահանվող «ապրանքներից» է և միջազգային «փափուկ ուժի» գործիք։

«Թուրքիայի հնարավոր կենտրոնացումը Հյուսիսային Կովկասում, հավանաբար, կտարածվի տնտեսական հետքի ընդլայնմամբ»,- համարում է Դուկաևը։

Ըստ ըստ նրա՝ երկիրն «արտահանում է մասսայական մշակույթն ու կրթական համակարգը» և առաջարկում կրոնական ուսուցում իսլամանական հաստատություններում։ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի ամենաղքատ շրջաններից է, որն այդպիսի համագործակցությունից միայն կշահի։

Էմմա Չոբանյան