ՌԴ-ն Ալիևի բերանով մեզ ասում է՝ պետության իրավունք չունեք․ ռազմաբազա է բերում Սյունիք՝ ԼՂ-ն և Զանգեզուրն իրենը դարձնելու․ Պետրոս Մակեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

-Պարո՛ն Մակեյան, Հայաստանն անվտանգային համակարգը կառուցելիս հաշվի է առել, որ եթե հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ տեղի ունենա, ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն մեր կողքին կանգնած կլինեն և կպաշտպանեն մեզ՝ 102-րդ ռազմաբազան Գյումրիում է։ Դա տեղի չի ունեցել մայիսյան սրացումների ընթացքում։ Եվ դա տեսնելով հանդերձ՝ ՀՀ-ն սահմանախախտման այդ դեպքը չմիջազգայնացրեց։ Ավելին՝ հայկական պատվիրակություն է մեկնել ՌԴ՝ ՀՀ-ում ևս մեկ ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցը ռուսների հետ քննարկելու։ Ի՞նչ երաշխիք կա, որ վտանգի պահին երկրորդ բազան էլ անգործության չի մատնվի։

-Եթե հիմա վերլուծում ենք, Հայաստանից որևէ բան կախված չէ։ Ինչ թելադրում են Մոսկվայից, իրենք կատարում են 100 տոկոս ճշգրտությամբ, որևէ շեղում չկա։ Հիմա մենք տեսանք՝ պատերազմի արդյունքում, ռուս-ադրբեջանա-թուրքական դաշինքի արդյունքում Արցախում ռուսական բազա դրվեց։ Մենք հանձնեցինք Արցախի մի մասը թուրքերին, մյուս մասը՝ Ռուսաստանին։ Հիմա իրենց դա չի բավարարում, ուզում են Լեռնահայաստանի նման մի տարբերակ ստեղծել, Զանգեզուրն էլ ռուսական բազա դարձնել, մի մասը՝ Արցախում, մյուս մասը՝ Զանգեզուրում։ Այսինքն՝ Հայաստանը մնում է Արարատյան դաշտավայրով սահմանափակված՝ Սյունիքը և Ղարաբաղը մնում են ռուսական ազդեցության գոտի, և Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չի ունենում։

-Ձեր խոսքից հասկանալի է դառնում, որ երկրորդ ռազմաբազայի տեղակայումո՞վ է ռուսական ազդեցությունը մեծանում, այդ թվում՝ Սյունիքում, և հետևաբար՝ Հայաստանի սուբյեկտայնության անկո՞ւմ է տեղի ունենում։ Ինչպե՞ս։

-Այո՛, ռազմաբազան տեղակայվում է Սյունիքում՝ իբր անվտանգության երաշխավոր, և մենք տեսանք այդ անվտանգության գործոնը։ Պատերազմի ժամանակ ասում էին՝ քանի որ Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի լիազորությունների ներքո, չեն կարող միջամտել, բայց երբ ադրբեջանցիները մտան Հայաստան մայիսին, ո՞ւր էր ՀԱՊԿ-ն։ Մեծ հաշվով՝ թուրքական կամ ՆԱՏՕ-ի բանակին պարտվեց ռուսական բանակը։ Իրենք հիմա իրենց պարտությունը քողարկելու համար ռազմավարական բարեկամություն են ցույց տալիս Թուրքիայի, Ադրբեջանի հետ՝ երկու բան անելով․ մեզ փորձում են ներկայացնել, որ այդ անվտանգությունը լիարժեք չի եղել, որովհետև իրենք բարեկամական հարաբերություն ունեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մեծ հաշվով՝ ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ի զենքին։ ԱԺ-ի այս ընտրությունները պետք է լուծեին անվտանգության այլընտրանքային գործոնը։ Որևէ ուժ՝ բացի մեկ-երկուսից, այլընտրանքային որևէ բան ցույց չի տվել, հատկապես՝ ԱԺ անցածները։

-Ընտրություններից հետո ներքաղաքական հանդարտություն կա, չնայած Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքները վիճարկելու են արդյունքները ՍԴ-ում։ Ինչ եք կարծում՝ ավարտվա՞ծ է ճգնաժամը, թե՞ 15 տարուց արտահերթ ընտրություններ տեղի կունենան՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է կանխատեսել, և հետաքրքիր է՝ ի՞նչ հաշվարկով։

-Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության հաջորդ օրվա հանրահավաքին հայտարարածը, թե քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի այս պահին զինադադար է, ճգնաժամը չի հանգուցալուծվել, ավելի է խորացել։ Այն ուժերը, որ փորձում են հիմա վերցնել իշխանությունը, հասկացան, որ պահը հարմար չէ։ Քոչարյանի ասած 1․5 տարին պատահական չէ, տարիուկես ժամանակ են տալիս իշխանությանը, որ հերթական անգամ ցույց տան, թե որևէ բանի ընդունակ չեն, ապիկար են, անլուրջ են և որևէ բան չեն կատարի, այդ ժամանակ արդեն ժողովրդին հրապարակ կհանեն, ճանապարհը կփակեն և հարցը նորից կլուծեն։

Վերջնական հանգրվանը կարող է լինել մեր՝ ռուսական գուբերնիա դառնալը։ Ռուսները Ալիևի բերանով ասում են մեզ, թե պետություն ունենալու իրավունք չունենք, և մեզ կպարտադրեն դեպի Ռուսաստան։ Իշխանության և ընդդիմության ձեռքով այդ պրոցեսը կսկսվի․ իշխանությունն իր անգործությամբ, ապիկարությամբ, անլրջությամբ սպասարկում է այդ սցենարը։ Հիմա ինքն ի՞նչ է անում՝ անվտանգություն ապահովելու համար Սյունիք երկրորդ ռազմաբազա է բերում, իսկ դա արդեն ինքնիշխանության կորուստ է։

-Բայց, ըստ իրենց, անվտանգության աստիճանի բարձրացում է։

-Մենք տեսանք՝ ինչպես ապահովվեց անվտանգությունը, երբ 102-րդ ռազմաբազան կար, պատերազմի օրերին ինչպես էր օդը բացում և փակում՝ ըստ անհրաժեշտության ու շահերի, և դրանով մեզ պարտադրում էր, ինչպես 10 տոկոսով աշխատեց «Իսկանդերը»։ Այս բոլորը պարտադրում էին, որ ՌԴ-ի բազան մտնի Արցախ, և մտավ՝ այդ հարցը լուծեցին Շուշիի և Հադրութի գնով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան