Իշխանությունն անունը դրեց «թավշյա մանդատ»՝ իր անկարողությունն ու անբանությունը քողարկելու համար. Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 15:10
Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ կցանկանամ, որ ԱԺ եկող նոր ձևավորված խումբը գիտակցի, թե ինչի համար է ԱԺ-ում , և մասնավորապես իշխանությունը գիտակցի, թե ինչու է երկրորդ անգամ մանդատ ստացել, բայց կարծում եմ՝ երեք տարիների փորձը նրանց ոչ մի բան չտվեց, նրանք շարունակաբար նախկիններին են մեղադրել, հիմա բոլորը հավաքվել են մեկ տեղում, և չեմ կարծում,թե այնքան զսպվածություն կունենան, որ մեկմեկու չեն մեղադրի ու չեն վիրավորի»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են նոր խորհրդարնում քննարկումներն ընթանալու արդյունավետ և ի շահ պետության:

Պատգամավորի խոսքով՝ խելացի ընդդիմությունը չի տրվի իշխանության մանիպուլյացիաներին ու ինտրիգներին, քանի որ իրենց անգործությունները, անբանություններն ու անկարողությունները նրանք նորից վերագրելու են ընդդիմությանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրում էր «թավշյա մանդատի» փոխարեն իրեն «պողպատե մանդատով» օժտել, Հովսեփյանը նշեց. «Հասարակությունը չէր տվել «թավշյա մանդատ», Իշխանությունն անունը դրեց «թավշյա մանդատ»՝ իր անկարողությունը քողարկելու համար: Հասարակությունն ամենևին չէր ակնկալում ամենաթողություն, անկարողություն և չէր ակնկալում, որ երկիրը քաոսային վիճակի կբերվի: «Թավիշի» տակ իրենց անբանությունը քողարկվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում: