Նյու Յորքի նախկին քաղաքապետին մեղադրում են Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեության մեջ․ Bloomberg

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի նկատմամբ արդարադատության դեպարտամենտի կողմից հետաքննություն է սկսվել՝ Թուրքիայի և Ուկրաինայի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական լավատեղյակ աղբյուրներին։

Ջուլիանիին, որը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն ու Նյու Յորքի քաղաքապետը, պետք է պատասխանի հարցերին՝ արդյո՞ք գործել է՝ ելնելով Թուրքիայի շահերից, երբ 2017 թվականին հորդորել է Թրամփի վարչակազմին հանել ոսկու վաճառքով զբաղվող Ռեզա Զարեբին առաջադրված փողերի լվացման մեղադրանքները, ինչպես նաև արտահանձնել Թուրքայում հեղափոխություն փորձի մեջ մեղադրվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին։

Bloomberg-ը նշում է, որ ի շահ Ուկրաինայի լոբբիստական գործունեության առնչությամբ հետաքննության շրջանակում Անվտանգության դաշնային բյուրոն բազմաթիվ էլեկտրոնային սարքավորումներ է առգրավել Ջուլիանիի նյույորքյան տնից։

Չնայած այս ամենին՝ Ջուլիանին հերքում է Ուկրաինայի և Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու մեղադրանքները, միաժամանակ, իշխանությունները նախկին քաղաքապետին չեն մեղադրել հետաքննության հետ կապված անօրինությունների մեջ:

Ըստ պարբերականի՝ եթե ապացուցվի, որ Ջուլիանին օտար պետության շահերի օգտին է գործել, նա պետք է գրանցվի որպես լոբբիստ ու հրապարակի բոլոր կապերը, որ ունեցել է ինչպես ամերիկացի, այնպես էլ թուրք պաշտոնյաների հետ։

Տաթև Ֆռանգյան