Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսում հունիսի 29-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ կազմակերպված մամլո ասուլիսի համար՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով։ Նուրի Մարթինեզն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրեր։

Նուրի Մարթինեզը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից` մինչ այդ լինելով նախագահի պաշտոնակատար։ Քաղաքային խորհրդի անդամ է 2013 թվականից և ներկայացնում է 6-րդ ընտրաշրջանը, որի մեջ մտնում են հայաշատ Նորթ Հոլիվուդը, Վան Նայզը, Սան Վալին, ինչպես նաև Պանորամա Սիթին, Լեյք Բալբոան և Նորթ Հիլզը։