Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը ԵՊՀ-ում ավելի լավ կրթություն է ստացել, քան իր գործընկերները Հարվարդում, Օքսֆորդում կամ Քեմբրիջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

 «Ես սկզբունքորեն դեմ եմ այլ երկրներից օրինակների արտատպմանը»,- այսօր պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի հարցին, թե ինչը կփոխեր Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքում, ասած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ում ստացած իր կրթությունն անգամ ավելի լավն է եղել, քան Հարվարդում կամ Քեմբրիջում իր գործընկերների ստացածը․ «Ինչ վերաբերում է արտատպությանը, որ ասենք՝ բրիտանացիները կամ գերմանացիներրը այնքան խելոք են, որ պետք է արտատպենք, վերցնենք նրանց համակարգը՝ ես սկզբունքորեն դեմ եմ։ Մենք պետք է ուսումնասիրենք նրանց փորձը, բայց վերցնել և նրանց փորձը կրկնօրինակել՝ սխալ է, որովհետեւ, օրինակ, Հայաստանը նախ՝ Շվեյցարիա չէ, ապա և՝ ես ուզում եմ, որ Շվեյցարիայից էլ լավը լինի։ Լավագույն փորձը բերելով Հայաստան՝ մենք պետք է մերը ստեղծենք»,- նշեց Սարգսյանը։

Նա, բերելով իր որդիների օրինակը, նշեց, որ բրիտանական համակարգում մասնավոր դպրոցները փայլուն են, իսկ պետական դպրոցները չեն աշխատում:  «Խորհրդային դպրոցները փայլուն էին, իսկ ահա բրիտանական պետական դպրոցներում մրցակցություն չկա։ Դպրոցը միայն կրթելու համար չէ, այլ նաև՝ տաղանդը հայտնաբերելու։ Դրա համար պետական, հանրային դպրոցների որակը շատ կարեևոր է։ Այդ տաղանդավոր երեխան կարող է ծնված լինել Լոռիում կամ Սյունիքում»,- նկատեց Արմեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։