Պետք է հստակեցնել իրավական հիմքը, հետո կատարել սահմանանշում, հակառակ դեպքում անօրինական կլինի. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելուց առաջ նախ պետք է հստակեցնել այն իրավական հիմքը, որի վրա դա պետք է տեղի ունենա: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը 1991 թվականի հոկտեմբերի 18-ի պետականության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական իրավապայմանագրային հիմքից և իրեն հռչակել առաջին հանրապետության իրավահաջորդ։

Բնականաբար, որևէ հղում ներկա վարչական գծերին՝ որպես միջպետական սահման, չկա և չի կարող լինել։ Եվ որևէ իշխանություն՝ կլինի Նիկոլ Փաշինյանը, թե խորհրդարանը, որն այս վարչական սահմանները կփորձի ճանաչել պետական սահմաններ, նշանակում է ինքը տարածքային ամբողջականության երաշխավորից վերածվում է տարածքային ամբողջականությունը ոտնահարողի և կատարում է դավաճանական գործողություն, դա քրեորեն պատժելի արարք է:

Ի՞նչ պետք է անել: Եթե Ադրբեջանն իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդը, Հայաստանը նույնպես իրեն ճանաչում է առաջին հանրապետության իրավահաջորդ, հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակ կա։ Դրա քաղաքակիրթ ձևը կա՝ ՄԱԿ-ի դատարան ես գնում, Միջազգային արդարադատության դատարանի ստատուտի 36-րդ հոդվածի երկրորդ մասով կողմերը թող դիմեն այդ նույն դատարանին՝ հստակեցնելու համար այն իրավական հիմքը, որով պետք է որոշվի սահմանը։ Կորոշվի իրավական հիմքը, կողմերը կներկայացնեն համապատասխան իրենց փաստաթղթերը, կռվաններն ու փաստարկները, դրանից հետո կորոշվի։

Իսկ այս ձևը մեր թշնամու կողմից Հայաստանին պարտադրված անօրինական գործողություն է։ Պետք է հստակեցնել իրավական հիմքը, դրա հիման վրա որոշել որն է սահմանը, նոր կատարել սահմանանշում և մնացած գործողությունները»,- նշեց Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: