Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Հայաստանի կործանում․ Վահան Շիրխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ

-Պարո՛ն Շիրխանյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը կրկին իշխանության եկավ։ Սպասո՞ւմ էիք նման արդյունքի և ըստ Ձեզ՝ ի՞նչն էր պատ-առը, որ մասնակցող 20-ից ավելի ուժերի մասնակցության պայմաններում քաղաքացիների մեծ մասը կրկին վստահության քվե տվեցին Փաշինյանին։

-Ընտրությունների արդյունքն օրինաչափ էր, այդպես էլ պիտի լիներ։ Քաղաքացիներն ընտրեցին մի մարդու, որից մեծ վտանգներ չեն սպասում։ Դրա համար այդպես եղավ։ Ընդհանրապես ես արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չէի տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանավարելու երկար ժամանակ ուներ։ Ինչևէ, արտահերթ ընտրությունները մաքրել են դաշտը, ահագին բան են բացահայտել։ Դա լավ է։

-Քարոզարշավը բավական լարված մթնոլորտում անցավ։ Փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ էին հնչում։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարում էր, թե բանակին ուղղվելիք գումարները ծախսվել են խաղատներում, մեղադրում էր Սերժ Սարգսյանին, ասելով, որ վերջինս Մոնակոյում խաղատուն է այցելել։ Սարգսյանն էլ հակադարձեց, ասելով՝ թող փաստեր ներկայացնի։ Նա նշեց նաև, որ ինքը Մոնակոյում այցելել է թանգարան, ոչ թե՝ խաղատուն։ Ամեն դեպքում որևէ փաստ չներկայացվեց նրա՝ խաղատուն այցելելու վերաբերյալ։ Դուք ինքներդ լինելով մի մարդ, ով Սերժ Սարգսյանին ճանաչում է վաղուց, ի՞նչ կարող եք ասել սրա շուրջ։

–Խաղատների հասցեները Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չգիտի Հայաստանում։ Բայց դա չի կարևորը։ Այն, որ բանակի բյուջեն օգտագործվել է ոչ նպատակային, ցույց տվեց պատերազմն ու պատերազմի արդյունքը։ Մենք ունեցանք ծանրագույն պարտություն, որի պատճառները, մեղավորները, ամբողջական հետևանքները մինչև օրս չեն ներկայացվել ժողովրդին։

-Այն, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը լինելու է խորհրդարանում, արդյո՞ք նշանակում է, որ Մարտի 1-ի գործը մնալու է լիարժեք չբացահայտված, կարո՞ղ ենք նման արձանագրում անել։

-Չգիտեմ։ Դա Նիկոլ Փաշինյանին վերաբերող հարց է։ Իրեն պետք է հարցնեք։ Ես չգիտեմ, թե նա այդ մասով ինչ ծրագրեր ունի։ Դրանից շատ ավելի կարևոր հարցեր կան, օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, որը նշանակում է Հայաստանի կործանում, բառացիորեն։ Սահմանի բացումով Թուրքիային հնարավորություն է տրվում իրականացնել ֆինանսական էքսպանսիա, որը պատերազմի տեսակ է, և Հայաստանը զրկել հայությունից։ Այսինքն, ամեն ինչ գնել, սեփականությունը գնել, հայերին դուրս մղել երկրից։ Սահմանը կարելի է բացել, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, սկսի վնասների հատուցումը, սկսի բռնազավթած հողերի վերադարձը։ Այսինքն, երբ Թուրքիան դադարի լինել Հայաստանի թշնամին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան