Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ-ում գործընկերների հետ քննարկել է ԼՂ հարցը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ-ում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում ու Աղֆանստանում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Քըլըչի գլխավորած պատվիրակության կազմում եղել են Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր  կուսակցությունների ներկայացուցիչները։

Թուրք խորհրդարանականները բանակցություններ են վարել ամերիկյան Սենատի երկու կուսակցությունների օրենսդիրների, հրեական լոբբիի ներկայացուցիչների և ԱՄՆ Առևտրի պալատի անդամների հետ։

«Մենք զրուցակիցներին ցույց տվեցինք, որ Թուրքիայի համար ազգային շահերի հարցերում առաջատար կուսակցությունները հանդես են գալիս միասնական ճակատով»,- ասել է Քըլըչը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացած ասուլիսում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

«ԱՄՆ-ում քաջատեղյակ են, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում։ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացիան ճանաչված իրողություն է ՄԱԿ-ի մակարդակով։ Մենք կրկին ԱՄՆ ներկայացուցիչներին ենք ներկայացրել Անկարայի տեսակետը այդ հարցում»,- ասել է Քըլըչը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Վաշինգտոնում Աֆղանստանի թեմայի քննարկման ու Անկարայի՝ աֆղան ժողովրդին աջակցելու պատրաստակամության ուղղությամբ։

Էմմա Չոբանյան