ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախագիծը մերժվեց

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում էր երրորդ` ոչ ԵՏՄ անդամ երկրներից, ապրանքներ ներկրելիս սահմանի վրա հետաձգել ԱԱՀ-ի գանձումը:

Նախագծի առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ էր քվեարկել, մինչդեռ երկրորդ ընթերցման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վկայակոչել էր ԵՏՄ հիմնարար փաստաթղթի նորմերը՝ նշելով, որ նման նախագիծն ընդունելը կնշանակի, որ Հայաստանը հետևողական չէ միջազգային պարտավորությունների կատարման գործում: Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ առաջարկվող օրինագիծը հակասում է վերազգային օրենսդրությանը, ինչին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Նախագծին առաջին ընթերցմամբ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նոր հասկացան, որ ինչ-որ պայմանների է հակասում։ Ի դեմս մեծամասնության՝ մենք ունենք անհասկանալի քաղաքական հանրություն, որի աջ ձեռքը չի հասկանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- նշեց նա։

«Տարօրինակ է, որ առաջին ընթերցումով նախագիծը միաձայն անցնում է, հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է ստանում, ապա մերժվում», – հավելեց Մելքումյանը։

Կողմ քվեարկեցին միայն «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։

Շողիկ Գալստյան