5-ին զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք. ՀՀ ՊՆ
5-ին զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ հրաձգության գործնական պարապմունք է անցկացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ին 5-ին զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք»,- ասվում է հաղորդագրությունում։