ԱՀԿ-ն զգուշացնում է Covid-19-ի նոր մահացու ալիքի մասին․ The Guardian

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Անցած հանգստյան օրերի ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի նվազագույն թիվը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրում է The Guardian-ը:

Ընդ որում, կազմակերպությունում նախազգուշացրել են «Դելտա» շտամի պատճառով նոր մահացու ալիքի վտանգի մասին, որն արդեն հայտնաբերվել է 92 երկրում։ ԱՀԿ-ում այն անվանել են կորոնավիրուսի ամենավարակիչ շտամը։ Մասնագետները կանխատեսում են, որ «Դելտան» կարող է գերիշխող շտամ դառնալ Եվրոպայում 2-4 շաբաթվա ընթացքում։

Եվրոպայից դուրս՝ այս շտամն արդեն փոթորկում է Ինդոնեզիայում։ Այստեղ հիվանդության ռեկորդային թիվ է գրանցվել՝ ավելի քան 21 հազար նոր դեպք։ Համանման բռնկումներ են գրանցվում ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես՝ Թայլանդում և Մալազիայում։ Ռուսաստանում ևս բռնկումներ են․ Մոսկվայում արդեն մի քանի օր է՝ գրանցվում է մահացության թվի նոր հակառեկորդ։

«Դելտա» վիրուսի պատճառով Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի կառավարություններն ուժեղացրել են կարանտինային սահմանափակումները։ Իսկ Իսրայելում կրկին մտցրել են փակ տարածքներում պարտադիր պաշտպանիչ դիմակ կրելու պահանջը՝ երկրում վարակի տարածման դեպքերի թվի աճի պատճառով։

Բացի այդ, անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ամբողջ Աֆրիկայում աճել է 25%-ով։

Տաթև Ֆռանգյան