Դիտավորյալ թույլ է տրվել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին, ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանել․ հների վտանգավոր կերպարն էր պետք կերտել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ հայրենիք» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

–Ձեր գլխավորած դաշինքը մեկ տոկոսից էլ ցածր ձայներ հավաքեց, և հայտարարեցիք, որ չեք ճանաչում ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ գործող Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ: Այսպիսի մի հարց է առաջանում, պարո՛ն Ղուկասյան, արդյո՞ք ընտրություններից առաջ հայտնի չէր, թե ինչ օրենսդրությամբ ենք գնում ընտրությունների, և երկրորդ՝ արդյո՞ք բարոյահոգեբանական մթնոլորտն էլ պարզ չէր, երբ ամբողջ օրը իրար սպանելու, գնդակահարելու կոչեր էին հնչում:

-Ընտրություններից առաջ մենք երաշխիքներ էինք լսում իշխանությունից, որ իրենք ունենք կամք՝ Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելու, և նախընտրական քարոզարշավի ժամանակ պարզվեց, որ այդ հայտարարությունները պարզապես դեկլարացիաներ էին, որոնք իրականացնելու մտադրություն ոչ ոք չուներ: Այս ընտրություններում բաժանվել է 300․000-ից ավելի ընտրակաշառք, այս ընտրություններում իշխող ուժի ձայները հավելագրվել են 130․000-ից ոչ պակաս չափով, այսինքն՝ մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քայլ առաջ, որովհետև 2017-ին 700․000-ից ավելի ընտրակաշառք էր բաժանվել և 300․000-ից ավելի ձայնով հավելագրվել էին Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության ձայները: Այդ տեսակետից, իհարկե, մեզ համար այս դասավորությունը տեսականորեն սպասելի էր՝ որպես զարգացման մի սցենար, բայց չէինք բացառում, որ, այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը զերծ կմնա մանիպուլյացիաներից:

–Եկեք մի հարցի անդրադառնանք. Դուք կոնկրետ թվեր նշեցիք, խոսեցիք 300․000 ընտրակաշառքի մասին, պետք է խնդրեմ փաստերով ներկայացնել, թե որ ուժերն են ընտրակաշառք բաժանել:

-Դուք գիտեք՝ որ ուժերն են բաժանել, հարուցված են քրեական գործեր։ Դուք լուսաբանում էիք այս ընթացքում և այդ փաստերի մասին դուք ևս խոսում էիք:

-Իշխող ո՞ւժն է, այսպես ասած, մարդկանց գնել:

-Ո՛չ, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

-Իսկ ինչո՞ւ չեք դիմում գրում՝ նրանց գրանցումը անվավեր ճանաչելու հարցով:

-Մե՞նք ենք ներկայացնում պետությունը:

-Դուք ներկայացնում եք քաղաքական դաշինք, որը մասնակցել է ընտրություններին, և իրավունք ունեք ներկայացնել փաստեր ու նշել, որ ընտրությունների մասնակից ուժերը փող են բաժանել:

-Մենք ունենք իրավունք, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն, տարբերություն կա՞, թե՞ չկա: Իրողությունը հետևյալն է՝ դիտավորյա՞լ են թույլ տվել այդ երեք քաղաքական ուժերին ազատ ընտրակաշառք բաժանելու գործընթաց իրականացնել: Ինչու՝ Դուք ինքներդ հասկանում եք, որ հարկավոր էր կերտել հների այդ վտանգավոր կերպարը, որպեսզի արդեն ճնշումների միջոցով հանրության մյուս հատվածի վրա ազդել, որ եթե մեզ ձայն չտաք, Ռոբերտ Քոչարյանը կգա և ձեզ բոլորիդ «կուտի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան