Վրաստանի կառավարության նոր խոստումները. ինչ է ենթադրում 10-ամյա զարգացման ծրագիրը

Լուրեր

23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր տարեկան զեկույցը խորհրդարան ներկայացնելիս, խոսել է կառավարության ծրագրի մասին, որը նախատեսված է լինելու երկրի զարգացման առաջիկա 10 տարիների համար, և որի վրա այժմ կառավարությունը աշխատում է, գրում է aliq.ge-ն։

Իրակլի Ղարիբաշվիլին խոսելով տարբեր ոլորտների մասին` նշել է այն նպատակները, որոնց երկիրը պետք է հասնի առաջիկա 10 տարիների ընթացքում:

Վրաստանի կառավարությունը իշխանությունում գտվելու 9-րդ տարում բնակչությանը տալիս է հետևյալ խոստումները՝

  • Ուսուցիչների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան, և մինչև 2030 թվականը միջին ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կգերազանցի 2200 լարին:
  • Մինչև 2030 թվականը երկրի ամբողջ բնակչությունը լիարժեք հնարավորություն կունենա օգտվել լիցենզավորված և որակյալ ջրամատակարարումից:
  • Մինչև 2030 թվականը Կարմիր կամուրջ — Սարփիի մայրուղի ճանապարհորդության ժամանակը կկրճատվի և կդառնա 4 ժամ՝ 8 ժամվա փոխարեն:
  • Մինչև 2030 թվականը խոզի, թռչնամսի և տավարի մսի արտադրությունը կկրկնապատկվի, կաթի մատակարարումը կկազմի 108%: Գինու արտահանումից ստացված հասույթը կբարձրանա միլիարդի:
  • «Մինչեւ 2030 թվականը մենք կունենանք արդյունավետ, գերժամանակակից մարտական ​​ուժ, որը կկարողանա ժամանակին պատշաճ կերպով արձագանքել սպառնալիքներին»:
  • Ընդերքի բարեփոխումների արդյունավետ իրականացման արդյունքում մինչև 2030 թվականը կստեղծվի մինչև 30,000 նոր աշխատատեղ: Ընդերքի հատվածում այսօր աշխատում է շուրջ 37,000 մարդ:
  • Վրաստանում ներդրողների թիվը կավելանա:
  • «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը կօգնի ավելի քան 2000 ընկերությունների արտահանման իրականացման գործում:
  • Փոքր և միջին ձեռնարկություններում աշխատանքի կտեղավորվի 100,000 քաղաքացի և կբարձրացնեն արտադրողականությունը 50%-ով:
  • Զբոսաշրջությունից եկամուտը կկրկնապատկվի՝ հասնելով 6,5 միլիարդ դոլարի:
  • Մինչեւ 2030 թվականը ոչ վրացական դպրոցների շրջանավարտների 99%-ը կտիրապետի պետական ​​լեզվին:

Վարչապետը թվարկված խոստումների կատարման մանրամասն ծրագիր չի ներկայացրել խորհրդարան: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ երկրի զարգացման 10-ամյա ծրագիրը պատրաստ կլինի աշնանը: