ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Պատերազմը սառը ցնցուղ էր ժողովրդի գլխին. հիմա նա սթափ է, քան երբևէ. Հակոբ Մովսես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

«Ընտրություններով ժողովուրդն իր գնահատականը տվեց և քաղաքական ուժերից ամեն մեկին իր տեղը ցույց տվեց: Մնում է, որ նրանք իրենց տեղում աշխատեն. այդ դեպքում կունենանք լավ բանավեճ: Հանրային տրամադրություններին հետևելով` կարծում եմ մարդիկ հիմնականում գոհ են»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Նրա խոսքով՝ ընդդիմության զայրույթը, ցասումը մեր ունեցած կորուստների մասով հասկանալի է, և ընդդիմությունն իրավունք ունի պահանջներ ներկայացնել։

«Բայց պետականության ընկալման առումով նոր փուլ ենք մտնելու: Եկել է անձնական համակրանքն ու հակակրանքը մի կողմ դնելու և նորին մեծություն Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ժամանակը: Եթե նախկինները պետական շահն են հետապնդում, պետք է առողջ բանավեճ ծավալեն, իսկ եթե շարունակեն նույն թշնամությունն անել, իրենց վերակենդանացման պրոցեսը չի ստացվի, կընդհատվի, կմեռնեն: Հիմա մեր երկրի առօրյային, քաղաքական կյանքին մասնակցելու շանս ունեն»,- ասում է նա:

Հակոբ Մովսեսի համոզմամբ՝ ժողովուրդը սկզբունքների ընտրություն արեց՝ հօգուտ իրեն, ցույց տվեց, որ ամենազուսպ և սթափ մտավորական ուժն է այս պետության մեջ, հասկանում է բոլորի նկրտումներն ու նպատակները. «Հայաստանում չկա քաղաքական որևէ ուժ, որը ժողովրդին չծառայի, որը փորձի դասեր տալ. հայ ժողովուրդը բնազդաբար ստիպեց դա` երեսուն տարվա ընթացքում տեսնելով թալան և ունեզրկում: Պատերազմը սառը ցնցուղ էր ժողովրդի գլխին. հիմա նա սթափ է, քան երբևէ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան