Փաշինյանը կհեռանա «Լավրովի պլան 2»-ից հետո․ չեկիստական ուժերը պիտի փոխարինեն՝ Ռոբերտ Քոչարյանն է ցցված․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, Ազգային-ժողովրդավարական բևեռը չանցավ խորհրդարան 2021-ի հունիսին ստացաք մոտ 19000 ձայն, մինչդեռ 2018-ին շուրջ 23000 էր ձեր քվեների թիվը։ Այսինքն՝ նաև ընտրած քաղաքացիների թվի նվազում եք ունեցել։ Բևեռը նաև մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը՝ ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, որոնք սեղմեցին հաղթողի ձեռքը, և խոսք է գնում համագործակցության մասին։ Ինչո՞ւ այդ մերժումը եղավ։

-Բացի այն հանգամանքից, որ նա արդեն հիմա արհեստականորեն լեգիտիմացվել է, որպեսզի ամբողջությամբ ապահովի «Լավրովի պլան 2»-ը՝ Սովետական Հայաստանի սահմաններում, մի բան էլ ավելի կրծոտած տարբերակով՝ Սյունիքը թափանցիկ դարձնելով, անգամ Սյունիքը հանձնելով, այդ վիճակով իբրև թե խաղաղության և սահմանազատման պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ և էլի ուրիշ հանձնարարություններ կատարի, որից հետո նա, ըստ պլանի, պետք է հեռանա և նրան պետք է փոխարինեն չեկիստական ուժերը․ այս պահին ցցված է Ռոբերտ Քոչարյանը։ Նրան՝ Ռոբերտ Քոչարյանին, որպես «բոբո» օգտագործեցին, որպեսզի վախեցնեն ժողովրդին, որ ժողովուրդն այդ վախի ազդեցության տակ՝ կեղեքիչների վերադարձից խուսափելու համար, իբրև թե հիմա չի կեղեքվում, գնա և ընտրի չարյաց փոքրագույնը։

-Իսկ Քոչարյանի՝ հավանական իշխանության գալուց, իրական վախի առիթներ չկայի՞ն։

-Ի՞նչ տարբերություն, եթե հայրենիքը կորցնում ես։ Տարբերությունը ո՞րն է՝ պարանով մարդուն սպանես, թե՞ դանակը գլուխը կտրելով։ Ո՞րն է տարբերությունը։

-Դուք որևէ տարբերություն չեք տեսնո՞ւմ Փաշինյանի և Քոչարյանի իշխանությունների միջև։

-Նրանք երկուսն էլ Կրեմլի խամաճիկներն են։

-Ուղղակի հիշեցնեմ, որ Ժիրայր Սեֆիլյանին հենց ռեստորանում ձերբակալեց ԱԱԾ-ն, նա բանտարկվեց՝ Քոչարյանի իշխանության շրջանն էր, իսկ Փաշինյանի օրոք Սեֆիլյանը և «Սասնա ծռերի» մյուս անդամներն ազատվեցին։

-Փաշինյանի օրոք մենք դատապարտվում ենք, հիմա Ժիրայր Սեֆիլյանին չի կարող Նիկոլ Փաշինյանը տանել, թեպետ՝ ամեն բան սպասելի է, որովհետև դա Նիկոլ Փաշինյանը չէ։ Դա չեկիստական համակարգն է, որի հլու-հնազանդ ծառան է Նիկոլ Փաշինյանը։ Տարբերություն դնելու իմաստ չկա՝ ժամանակի տարբերությունը կա, ոճի տարբերությունը կա՝ որպես գաղութային ադմինիստրատորի, բայց ոչ ավելին։ Հիմա Հայաստանը պետք է թավշյա ինքնախաբեության մեջ շարունակի մնալ, որպեսզի հնարավոր լինի ժողովրդին խաբելով և մոլորեցնելով վաճառել հայրենիքը։ Հիմա այս էտապն է։ Հիմա ռեալ չէ Քոչարյանի լինելը։ Ա՛յ, երբ Հայաստանը կմորթեն, կոչնչացնեն, այդ ժամանակ, ըստ իրենց պլանի, նոր մտածում են՝ Քոչարյանը կամ քոչարյանանման մեկը լինի ՀՀ-ի գլխին։ Իհարկե՝ դա չի լինելու։ Առայժմ բութ մուրճի տարբերակն է, ոչ թե սուր մանգաղի։

-Ձեր քաղաքական ուժը բազմիցս բարձրաձայնում է Կրեմլի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասին՝ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին։ Այս խորհրդարանն ունա՞կ է լինելու, օրինակ, ճգնաժամային պահերին ՀՀ-ի պետական շահերը պաշտպանել։

-Հենց հատուկ է Կրեմլն այսպիսի խորհրդարան ձևավորել, որպեսզի որևէ ձայն դուրս չգա, որևէ առարկություն չլինի, մեղադրանքները լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հասցեին։ Միայն ներքին գզվռտոցի մակարդակում ամեն ինչ կբեմադրեն և կանցկացնեն՝ ըստ իրենց պլանի։ Իհարկե՝ դա էլ չի լինելու և իրենք պատժվելու են։ Իհարկե՝ իրենց պլանն այդպիսին է և չեն կարող մուրճավոր դավաճաններից մանգաղավոր դավաճանները պաշտպանել հայրենիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան