Փաշինյանը ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների՝ Հայաստան կատարելիք այցի առնչությամբ որոշում է ստորագրել

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների՝ Հայաստան կատարելիք այցի առնչությամբ որոշում է ստորագրել:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հունիսի 25-ին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր` ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասված է որոշման մեջ: