«Նոայի» ավագ մարզիչ է նշանակվել Գրիգորի Միխալյուկը
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն «Նոայի» ավագ մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Գրիգորի Միխալյուկը։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Նրա օգնականի պարտականությունները կկատարի մարզիչ-վերլուծաբան Եվգենի Գալկինը: Ռուս մասնագետների նախորդ թիմը եղել է Սանկտ-Պետերբուրգի «Զվեզդան»:
«Նոայի» մարզչական շտաբի համալրումը շարունակվում է: