Համայնքապետեր, ո՞նց եղավ, որ հայտնվում եք մեզ դատափետող ուժերի ցուցակներում. Ռոմանոս Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

«Մեր նախարարության մասով հերքում եմ այդ ինֆորմացիան։ Մեր նախարարությունում կան կարկառուն դաշնակցականների զավակներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների զավակներ, մեկ տասնյակից ավելի նմանատիպ աշխատակիցներ ունենք, նորմալ աշխատում են։

Ինքս շահագրգիռ եմ օրենքի գերակայության և իրավահավասարության երաշխավորման այն քաղաքականությանը, ինչի մեկնարկը դրել ենք մեր թիմով:

Ես իմ քաղաքական, կուսակցական մանդատով բնականաբար քաղաքական գործընթացներում ունեմ որոշակի դերակատարում, մասնավորապես` Կոտայքի մարզում, բայց որևէ կերպ ազդեցություն չեմ ունենում համայնքապետերի հրաժարականների վրա:

Ես գործում եմ բացառապես իմ լիազորությունների, իրավասությունների շրջանակներում, որպես Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ իմ քաղաքական գործունեությունը խարսխված է Կոտայքի մարզում՝ իր ենթադրյալ բաղադրիչներով»,- նշեց Պետրոսյանը:

Նա անդրադարձավ նաև այն համայնքապետերին, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում սատարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերի:

«Հեղափոխությունից հետո բազմաթիվ համայնքապետեր հեռացան իրենց աթոռներից: Դրանք այն համայնքապետներն էին, ովքեր տասնամյակներով բազմել էին այդ աթոռներին, անձնական հարստություն էին դիզել, ապարանքներ էին կառուցել, այն դեպքում, երբ իրենց ղեկավարած գյուղերում տարբեր խնդիրներ կան:

Եվ կային համայնքապետներ, որոնք մեր մեկնած ձեռքը սեղմել են, մեր թիմի գործիչների հետ պայմանավորվել են քաղաքական փոխըմբռնման միջավայրում, որ խաղի կանոնները պետք է բխեն բացառապես պետական ու հանրային շահից:

Եվ 3 տարի շարունակ այդ համայնքապետերի հետ միասին սուբվենցիոն ծրագրեր ենք ներմուծել, տների ժապավեններ կտրել… Այդ պարագայում կազուս է առաջանում, եթե 3 տարի մենք արդյունավետ աշխատել ենք, էդ ո՞նց եղավ, որ հայտնվում են ընդդիմադիր քաղաքական գործչի ցուցակում, ով դատափետում և քննադատում է մեր 3 տարվա գործունեությունը»,- ասաց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: