«Հայաստան» դաշինքը ցանկացած որոշում ընդունելիս միասնական է․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե «Հայաստան» դաշինքի՝ երեկ կայացած նիստում որոշում է կայացվել, որ ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները կվերցնեն պատգամավորական մանդատները, իսկ Ռոբերտ Քոչարյանի համակիրները կհրաժարվեն դրանցից։

Վերոնշյալի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ կեղծ լուրեր են:

«Սուտ են ասում, տենց բան չկա, հիմար լուրեր են, մեկնաբանության ոչ արժանի»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ կայացած ասուլիսի ընթացքում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե «մանդատները վերցնել կամ չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն։

Անդրադառնալով այս հարցին՝ Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չեն կայացրել․ «Երբ այդ մասին որոշում կայացնենք՝ կասենք, դուք կիմանաք։ Դաշինքը ցանկացած որոշում ընդունելիս միասնական է»։

Հիշեցնենք, որ, ըստ նախնական հաշվարկների, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքը ստացել է 22,1% ձայն: Երեկվանից ընթանում է 70 տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկ։ Նշենք նաև, որ դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդանյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

 

Արփի Հակոբյան