Չգիտեմ՝ վարչապետը Ռոբերտ Քոչարյանի հետ կհանդիպի՞․ նույնիսկ սատանայի հետ կհանդիպի՝ հանուն պետական շահի․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթանակի հենց հաջորդ օրը՝ այսօր, հանդիպումներ է անցկացնում ընտրություններին մասնակցած, սակայն ԱԺ չանցած ուժերի ղեկավարների հետ՝ Էդմոն Մարուքյան, Սամվել Բաբայան, Սուրեն Սահակյան, Լևոն Շիրինյան, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան և այլք։ Ի՞նչ նպատակ են հետապնդում հանդիպումները։

-Վարչապետը երեկ նաև հարթակից հայտարարեց՝ դա ազգային համաձայնության, ազգային համերաշխության, մեր պետության առջև ծառացած խնդիրները միասնաբար լուծելուն ուղղված գործուն, կառուցողական քայլ է։ Մեր մեկնած ձեռքը բավականին ուժեր սեղմեցին, և այսօր ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում վարչապետի հետ։

-Համագործակցային ի՞նչ ձևաչափեր եք քննարկում։ Այդ ուժերն ինչպե՞ս են մասնակից դառնալու պետության կառավարմանը, եթե դա նույնպես դիտարկում եք։

-Գիտեք՝ հանդիպումները նախաձեռնում ենք մենք, բայց չէի ուզենա խոսել հանդիպումների բովանդակային մասի վերաբերյալ, քանի դեռ պաշտոնական հաղորդագրություններում չեն նշվում։

-Բայց որոշվա՞ծ են աշխատանքի հնարավոր մեթոդները։

-Որոշակի ընկալումներ կան, եթե ունենք գործիչներ, որոնք իրենց ներուժով, իրենց քաղաքական կադրային բանկով պարաստ են խնդիրներ լուծել, կոնկրետ կառուցողական առաջարկներ անել և գործնականում ամենակարճ ժամկետներում արդյունքներ գեներացնել, ապա մենք դա քննարկելու ենք։ Եվ քննարկելու ենք ցանկացած ձևաչափ, ինչը, բնականաբար, չի հակասի սահմանադրական քաղաքական կանոններին կամ Սահմանադրությանը, օրենքներին և պահանջներին։ Մնացած առումով մենք բավականին ճկուն ենք, որովհետև դա գալիս է մեր մղումներից՝ համազգային մոբիլիզացիայով նոր իրականություն կերտել և պատերազմական շոկը վերջնականապես փակել մեր երկրում։

-Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ որպես խորհրդարանական երկրորդ ուժի ներկայացուցչի։ Հետաքրքիր է՝ քաղաքական պայքարի այդ դաժան անցյալը, որ ունեցել են այս երկու գործիչները, արդյո՞ք կաշկանդում է վարչապետին հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ թեկուզ հասարակության համար, որ այս պետությունը թշնամիների համախումբ չէ։

Չեմ կարող ասել՝ վարչապետը կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, թե՝ ոչ, բայց կարող եմ մի հարցում համոզված պնդում անել, որ պետական շահը մեզ համար գերակա է բոլոր առումներով, և եթե կարիքը լինի, մեր թիմի ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետի հանդիպման՝ հանուն Հայաստանի Հանրապետության, նույնիսկ սատանայի հետ, ես համոզված եմ՝ վարչապետը կհանդիպի։

Համախմբման կոչը, որ արեց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հարթակից, բոլո՞ր ուժերին է վերաբերում։

-Այո՛, անշուշտ։ Որևէ տարբերակում չդրվեց, որևէ սահմանազատում այդ առումով չի հնչել։ Կոչը բաց է և բոլորը կարող են միանալ, ընդ որում՝ և՛ հանրային, և՛ հասարակական, և՛ քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, այսինքն՝ գործիչներ, որոնք քննադատել են մեզ այս ընթացքում, գործիչներ, որոնք ամենաեղկելի հայհոյանքներն ու պիտակավորումներն են հնչեցրել։ Նույնիսկ եթե մեկ կառուցողական նախադասություն հնչեցնելու, հասարակությանը պիտանի միտք ունեն հայտնելու, մենք պատրաստակամ ենք հանդիպելու և լսելու նրանց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան