Հունվար-ապրիլ ամիսներին կորոնավիրուսից 1722 մարդ է մահացել․ մասնագետները նշում են վարակի 4-րդ ալիքի հավանականության մասին

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 1722 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Ընդհանուր առմամբ՝ հունվարից ապրիլ կորոնավիրուսի 392 210 թեստ է իրականացվել, 56 858 մարդու մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը։ Վարակվածներից 5 682-ի մոտ թոքաբորբ է արձանագրվել։

Չնայած նրան, որ այժմ համաճարակային իրավիճակը Հայաստանում հարաբերական կայուն է, նոր դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը 0.4-ից աճել է 1.1-ի, ինչը նշանակում է, որ ոչ հեռու ապագայում նոր դեպքերի կտրուկ աճ կարող է գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետը նշեց, որ աշխարհում համաճարակային իրավիճակը դեռ լարված է, և մուտացիայի ենթարկված նոր շտամները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում: Սահմանափակումները բազմաթիվ երկրներում դեռ պահպանվում են, չնայած պատվաստումային գործընթացը ակտիվորեն շարունակվում է:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-19-ի 600 նոր դեպք: Ըստ մասնագետների հաշվարկների, վարակվածների մոտ մեկ երրորդը (մոտ 180 հոգի) հոսպիտալացման կարիք կունենա, իսկ նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- նշեց Սահակյանը։  

Հայաստանում մինչ այժմ պատվաստվել է բնակչության 2 %-ը, ինչը, ըստ մասնագետի,  բավականին վատ ցուցանիշ է, քանի որ վերջինն ենք տարածաշրջանում։

«65 719 հոգի Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը։ Նման ցուցանիշի դեպքում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման և սահմանափակումներից հրաժարվելու մասին դեռ հնարավոր չէ խոսել։ Այս պահի դրությամբ երկրում օրական մոտ 1500 պատվաստում է իրականացվում: Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ օրական մոտ 2000 հոգի էր պատվաստվում: Հնարավոր է, որ պատվաստումների կատարողականը վերջին օրերին նվազել է համաճարակային հարաբերական կայուն վիճակի հետևանքով»,- նշեց Սահակյանը:

Մասնագետների խոսքով, եթե այս միտումները շարունակվեն, մոտ ապագայում հնարավոր է, որ համաճարակի 4-րդ ալիքը գրանցենք:

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ցանկալի է արագացնել պատվաստումների տեմպերը՝ հատկապես ռիսկի խմբերի շրջանում՝ հիվանդացության աճից խուսափելու համար»,- նշեց Սահակյանը։

Վերջինս անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի հնդկական շտամի տարածմանը՝ ընդգծելով, որ չի բացառվում դրա տարածումը նաև Հայաստանում։ 

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք ճամփորդում ենք, ՀՀ-ում սահմանափակումները բավական քիչ են, մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում և շատ հնարավոր է առաջիկայում ունենանք նույն տարբերակի շրջանառություն նաև ՀՀ-ում: Ի դեպ, նույն տարբերակի առանձնահատկությունը նաև այն է, որ վարակելիությունը բավականին ակտիվացել է, աշխույժ է, երբ հնդկական շտամը բրիտանական ալֆա շտամի հետ համեմատում ենք, մոտ երկու անգամ վարակի տարածման ինտենսիվությունը մեծ է»,- նշեց Սահակյանը: 

Նրա խոսքով՝ առկա պատվաստանյութերը պահպանում են իրենց արդյունավետությունը և բրիտանական և հնդկական շտամի նկատմամբ, սակայն եթե այսպես շարունակվի ու անընդհատ նոր շտամներ առաջանան, պատվաստանյութերի արդյունավետության կտրուկ նվազում կարող է լինել։ 

Նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլ մամիսներին մահացության ցուցանիշն ընդհանուր առմամբ աճել է 23,9 %-ով։

Եթե 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 9 445 մահվան դեպք, ապա  այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահվան դեպքերը 11 704-ն են։

Դեպքերի շուրջ 50 %-ում մահը վրա է հասել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 14,9 %-ը՝ նորագոյացությունների հետևանքով։

Կորոնավիրուսի հետևանքով մահերը 3-րդ տեղում են՝ կազմելով ընդհանուր մահերի 14,7 %-ը։

Անժելա Պողոսյան