Ամերիկացի վերլուծաբանները՝ Հայաստանի ընտրությունների մասին. VOA

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ամերիկյան վերլուծաբանները Ամերիկայի ձայնին տված հարցազրույցներում խոսում են Հայաստանի ընտրությունների ու հետագա զարգացումների մասին

2021 թ. հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ` լավ կազմակերպված կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, դրանք աչքի են ընկել ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների միջև սադրիչ հռետորաբանությամբ, ասված է միջազգային դիտորդական առաքելության ամփոփիչ հայտարարության մեջ: Ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՝ ստանալով ձայների մոտ 54 տոկոսը: Իր հերթին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը ստացել է ձայների ավելի քան 21 տոկոսը, չի ընդունում արդյունքները և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու կարծիքով՝ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակն ավելի մեծ էր, քան սպասվում էր: Վերլուծաբանին նույնպես մտահոգում է այս ընտրություններում հնչած հռետորաբանությունը, որում, ըստ նրա, մեծ դեր է ունեցել նաև Փաշինյանը: Ըստ Սթրոնսկու՝ միջանձնային լարված հարաբերությունները, մասնավորապես Փաշինյանի ու Քոչարյանի միջև, ևս մտահոգիչ են, սակայն ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիները նայում են դեպի ապագան:

«Կարծում եմ, որ արդյունքները խոսում են այն մասին, որ հայերը ձգտում են դեպի ժողովրդավարամետ քաղաքական կողմնորոշում: Նրանք ցանկանում են ունենալ ավելի հաշվետու կառավարություն և չեն ցանկանում վերադարձ դեպի անցյալ»,- նշում է Սթրոնսկին:

Իր հերթին German Marshall Fund կառույցի վերլուծաբան Ջոնաթան Կացը կարևորում է Հայաստանում կայացած ընտրությունների արդար և ազատ բնույթը: Դրանք որոշիչ էին այս դժվար տարում Հայաստանի ապագայի տեսանկյունից, նշում է վերլուծաբանը:

«Այսպիսով հայերը ձգտել են ուժեղ ժողովրդավարական ղեկավարության: Նրանք ցանկանում են ունենալ թափանցիկ կառավարում»,- շեշտում է Կացը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ նոր կառավարության առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, ներառյալ անվտանգությունն ու տնտեսական ծանր վիճակը:

«Փաշինյանն առերեսվում է դժվար խնդիրների: Մի կողմից՝ ագրեսիվ Ադրբեջան, մյուս կողմից՝ Ռուսաստան, որը շատերի սպասվածի չափով հուսալի դաշնակից չէ: ԱՄՆ-ը և Եվրոպան մշտապես հեռու են, սակայն կարծում եմ, որ ճիշտ է Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ ժողովրդավարական ուղու զարգացման շարունակումը, հատկապես այսօր՝ Բայդենի վարչակազմի օրոք, որը ժողովրդավարությունը, ժողովրդավարական կառավարումն ու մարդու իրավունքները դնում է ամերիկյան ներգրավվածության առաջնագծում»,- ասում է Սթրոնսկին:

Ջոնաթան Կացը ևս կարևորում է Արևմուտքի հետ Հայաստանի կապերի խորացումը՝ շեշտելով՝ Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարության լավ օրինակներից է: «Հայաստանը, որպես ժողովրդավարություն, բաց է ավելի մեծ ներգրավվածության և ավելի բեղմնավոր ներգրավման ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մյուս գործընկերների հետ»,- ընդգծում է Կացը:

Իր հերթին «Նյու Յորք Թայմս» պարբերականը Էնդրյու Քրամերի հեղինակությամբ հոդվածում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հաղթանակն այս ընտրություններում ազդարարում է առնվազն հայկական կողմի՝ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի հետ բանակցած խաղաղ կարգավորման ցավալի ընդունման մասին: