Աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում՝ նպաստելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը․ ԵԱՀԿ գլխավոր քատուղար

Լուրեր

17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ բանակցությունների ժամանակ բացման խոսքում նշել է, որ ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի՝ ընդհանուր Եվրոատլանտյան խնդիրների շուրջ հավասար երկխոսության և դրանց կարգավորման համար հավաքական դրական լուծումների հարթակ դառնալու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հուսով եմ, որ Ռուսաստանում գտնվելու ընթացքում, Ձեր այլ միջոցառումների շրջանակում, կկարողանանք մանրամասն կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ ներկա գործունեության վերաբերյալ 3 ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական-էկոլոգիական և մարդու իրավունքների։ Հարցերի ևս մեկ մեծ բաժին հակամարտություններն են, որոնց կարգավորմանը նպաստում է ԵԱՀԿ-ն․ նկատի ունեմ ներուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան հակամարտությունները, Ժնևյան քննարկումները՝ Հարավային Կովկասի մասով»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից՝ նշելով, որ մտադիր են այսօրվա հանդիպմանն անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»։

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի նպաստենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Մենք նաև կքննարկենք կարգավորման գործընթացը, որը նույնպես ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման գործողություն»,- ասել է Հելգա Շմիդտը։

Էմմա Չոբանյան