Սահմանադրական դատարանն այլ որոշում չի կարող կայացնել․ մենք արդար ընտրություն ենք անցկացրել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանի հետ

-ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություների նախնական արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր»-ը 53․92 տոկոս ձայն է հավաքել, «Հայաստան» դաշինքը՝ 21․04 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 5․3 տոկոս: Այս ուժերը, ըստ երևույթին, անցնելու են խորհրդարան: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքները:

-Հաշվի ենք նստում ժողովրդի կամքի հետ: Մենք, ճիշտն ասած, ակնկալում էինք, որ մեր հանրությունը շատ ուժեղ քվե և մանդատ է տալու մեր իշխանությանը, բայց սպասելիքներից առավել էին այն արդյունքները, որ տեսանք: Սա պարտավորեցնող է, և բոլոր ուժերի համար պետք է ուղենիշ լինի. ժողովուրդն արտահայտել է իր կամքը, ժողովուրդը խոսեց և որոշեց, և մենք այդ տրամաբանության մեջ պետք է լինենք առաջիկա 5 տարիներին:

-2018թ. Համեմատ՝ շուրջ 200 հազար քաղաքացի այս անգամ ՔՊ-ին ձայն չտվեց, ինչո՞ւ:

-Կարծում եմ՝ այն պրոցեսների պատճառով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: 2018-ին հեղափոխական վերելք էր, և մեր ուժին հաջողվել էր կազմաքանդել տասնամյակներով ձևավորված արատավոր համակարգը, և այն ժամանակ ոգևորությունը մեծ էր: Առհասարակ, եթե տարբեր երկրների պատմությունը կամ նման իրավիճակները դիտարկենք, ոգևորությունը հեղափոխություն իրականացրած թիմի նկատմամբ մեծ է լինում: Հիմա, ըստ էության, ունենք ռեալ այն ձայները, որոնք աջակցում են մեր վարած քաղաքականությանը, մեր առաջարկած ծրագրերին և հավանության են արժանացնում: Մենք ցավում ենք կորսված ձայների համար, բայց կաշխատենք առաջիկա տարիներին դրանք վերականգնել: Որոշակի սուբյեկտիվ պատճառներ կան, որ այդ ձայները կորցրել ենք, թերացել ենք որոշ բարեփոխումներում, հապաղել ենք կամ դանդաղել, և որոշակի օբյեկտիվ պատճառներ կան, մասնավորապես՝ քովիդի համավարակով պայմանավորված և անցյալ տարվա երկրորդ կեսին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի հետ կապված: Բոլոր այս իրողությունները, բնականաբար, ազդել են ՔՊ-ի էլեկտորատի կառուցվածքի վրա, կաշխատենք այս մանդատի շրջանակում վերականգնել այդ վստահությունը:

-Մենք դեռ կանդրադառնանք Ձեր մանդատի թվակազմին: Մինչ այդ անդրադառնանք ռուսական TACC գործակալության տեղեկությանը, ըստ որի՝ ձեր ստացած 53․92 տոկոս ձայները բավարար չեն կառավարություն կազմելու համար, նշվում է, որ պակասում է 0․08 տոկոս ձայն:

-Կարծում եմ, որ դա անգրագետ հրապարակում էր, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» այս հաշվարկներով 71 մանդատ է ստանում, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնություն ունենալու և սահմանադրական օրենքներ փոխելու համար: Ինձ համար տարօրինակ էր այդ հրապարակումը։

-«ՌԻԱ Նովոստին» օրեր առաջ հրապարակել էր ինչ-որ հարցման արդյունքներ, ըստ որոնց՝ ՔՊ-ն չէր հաղթելու, Քոչարյանն էր հաղթելու:

-Ես շատ կուզեմ, որ նաև մեր լրատվամիջոցները «ՌԻԱ Նովոստի»-ի իրենց գործընկերներին հարց ուղղեն, թե որտեղից էին նրանք ստացել այդ ֆեյք հարցումների արդյունքները: Մեր հարցումները, որ իրականացրել էինք ընտրություններին նախորդող երկու շաբաթներին, իդենտիկ ցույց էին տալիս այն իրավիճակը, որ ստացանք ընտրությունների արդյունքում: Մեր հիմնական մրցակցին մենք գերազանցում ենք 3-3․5 անգամ: Երեք հրապարակել ենք էքզիթփոլերը, որտեղ կարող եք տեսնել, որ մենք 2-3 տոկոս շեղումով ստացել ենք այն խորհրդարանը, որն արտացոլված էր էքզիթփոլերում: Այսինքն՝ սոցիոլոգիական հարցումների դեպքում գործ ունենք ֆեյք իրականության հետ: Կարծում եմ՝ այստեղ առողջացում պետք է տեղի ունենա և սոցիոլոգիական հանրությունն անարգանքի սյունին պետք է գամի այն կազմակերպություններին, որոնք կեղծ իրականություն են ներկայացնում՝ շեղելով մեր հանրությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան