Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում ԱԹՍ-ների արտադրության կազմակերպման հնարավորությունը․ թուրք պաշտոնյա

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում համատեղ ռազմական արդյունաբերության արտադրանքի կազմակերպման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Քանի որ Ադրբեջանի մասին ասում ենք՝ «մեկ ազգ՝ երկու պետություն», ապա մենք նույնպես պետք է գործենք  այս սկզբունքով։ Այս տեսակետից, արդեն եղած հնարավորությունները կրկնօրինակելու փոխարեն, ներդրումների ցանկացած տեսակ պետք է ուղղել հնարավորություններին, որոնք միմյանց կլրացնեն»,- ասել է Դեմիրը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են ձգտնել «լրացնել և ուժեղացնել միմյանց»։

«Օրինակ՝ վերցնենք անօդաչու սարքերը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները համագործակցելու են այն ձևով, որ լրացնեն ու ամրացնեն միմյանց։ Ռազմական արդյունաբերությունն այն ոլորտն է, որը պահանջում է նշանակալի ռեսուրսներ։ Մենք պետք է շատ արդյունավետորեն օգտագործենք մեր ռեսուրսները։ Կրկնվելու փոխարեն՝ մեր ներդրումները պիտի նպաստեն երկու երկրների զարգացմանը»,- ասել է թուրք պաշտոնյան։

Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական օկուպացված Շուշի քաղաք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանում կառուցվելու է գործարան՝ տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ապրանքների համատեղ արտադրության համար։

Էմմա Չոբանյան