Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով՝ աշխարհաքաղաքական կարևոր նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են: Նա նաև շեշտել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը:

«Մեր առջև այսօր շատ հնարավորություններ կան։ Մեր տարածքով են անցնում նավթամուղներ և գազամուղներ»,- հիշեցրել է Զալկալիանին։

Նա ընդգծել է, որ սա գործնականում համագործակցության ցուցադրություն է։ Զալկալիանին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է համագործակցել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Նախարարն ընդգծել է, որ նման համագործակցության ամրապնդումն իր երկրի առաջնահերթությունն է:

Այս համատեքստում Զալկալիանին նշել է հատուկ նախագծերի իրականացման կարևորությունը, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ընդլայնմանը, տրանսպորտային կապերին Կասպից և Սև ծովերի ներուժի օգտագործման տեսանկյունից:

Նա նաև շեշտել է, որ առանց կայունության անհնար է խոսել զարգացման և բարգավաճման մասին: Նախարարը կողմերին հորդորել է ակտիվ աշխատել՝ չնայած սահմանափակ ռեսուրսներին: Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետի օժանդակությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար համաձայնագրին:

Տաթև Ֆռանգյան