ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ՈՒՂԻՂ

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ժամը 08։00-ին հանրապետության 38 ընտրատարածքներում բացվել են 2008 ընտրատեղամասեր:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

.«Արդար Հայաստան» կուսակցություն
.«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
.«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
.«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
.«Ազատություն» կուսակցություն
.«Պատիվ ունեմ» դաշինք
.«Միասնական Հայրենիք» կուսակցություն
.«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
.«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
.«Հանրապետություն» կուսակցություն
.«Հայոց Հայրենիք» կուսակցություն
.«Ազատ Հայրենիք» դաշինք
.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
.Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
.«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
.«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
.«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
.«Ազգային օրակարգ» կուսակցություն
.«Վերելք» կուսակցություն
.«Ազատական» կուսակցություն
.«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
.«Հայաստան» դաշինք
.«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
.«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Նշենք նաև, որ տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված է եղել 650 անձ։