«Այ քեզ բան». Բագրատյանին վրդովվեցրեց Փաշինյանի պարզաբանումը` Արցախը ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախը չէիք ճանաչում, հարձակվեցին, Արցախից հիմա մնացել է 2,5 հազար քառ.կմ: Այնտեղ զինվոր գնալո՞ւ է, թե՞ չէ: Ես չեմ կարող արցախցուն ասել՝ գիտես ինչ, էսօր որ Արցախը ճանաչեմ, մեզ կտփեն: Այ քեզ բան, մեջք մեջքի պիտի տանք, դիմանանք: Արցախը ճանաչենք – չճանաչենք, մեր թշնամին աջից 10 միլիոն է, ձախից՝ 85 միլիոն:

Այ քեզ բան, Արցախը ճանաչել, նշանակում է բանակցությունների վե՞րջ, ո՞վ ասաց: Ես ճանաչում եմ, միջազգայի՛ն հանրություն, դու քո լուծումը տուր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող նախընտրական բանավեճի շրջանակներում այս մասին նշեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը՝ Արցախը ճանաչելու մասին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բանավեժի ընթացքում Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ նշել էր. «44-օրյա պատերազմից հետո հաճախ ընդդիմության ներկայացուցիչներն ինձ մեղադրում են, որ ես ասել եմ. «Արցախը Հայաստան է և վերջ»: Եթե իրենց տրամաբանությամբ այդ մի նախադասության պատճառով պատերազմ է սկսվել, բա Արցախը ճանաչելու դեպքում պատերազմ չէ՞ր սկվելու, բա հիմա, որ ասում են՝ Արցախը ճանաչենք, Արցախը ճանաչելու արդյունքում պատերազմ չի սկսվելո՞ւ: Ինձ համար ակնհայտ է, որ սա հստակ պատերազմի տանող դիրքորոշում է:

Այսօր էլ ես հայտարարել եմ, որ Արցախի հարցը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ նշել են, լուծված չէ, և պետք է լուծվի բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման միջոցով, և Հայաստանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ օր առաջ սկսել բանակցություններ Արցախի կարգավիճակի ճանաչման շուրջ, և մեր դիրքորոշումն է՝ Արցախի կարգավիճակի ճանաչման հիմքում պետք է դրվի «անջատում հանուն փրկության» սկզբունքը»: