ՀՀ-ն առայժմ չպիտի ԼՂ կարգավիճակը դարձնի օրակարգ, թիվ մեկ խնդիրը պետք է լինի Ղարաբաղը հայկական պահելը․ Սամվել Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
Բոլորը

Ընտրարշավի, Արցախյան խնդրի և ՀԱԿ գաղափարական տարբերությունների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Սամվել Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, սկսենք ձեր կուսակցության կարգախոսից՝ «Լրջանալու պահն է»։ Ո՞րն է այն անլրջությունը, որից պետք է հրաժարվել։

-Մեր կարգախոսի տակ իսկապես պարզ խոսքեր չեն, դրա տակ թաքնված է մի ամբողջ քաղաքական մոտեցում։ Խնդիրը պարզ է՝ հայ ժողովրդի ապագայի հարցն է։ Տվյալ դեպքում՝ ոչ միայն Ղարաբաղի խնդիրն է, այլև ընդհանրապես Հայաստանի ապագայի, մեր ժողովրդի ապագայի հարցն է։

Ինչո՞ւ ենք ասում՝ լրջանալու պահն է։ Որովհետև մենք կարծում ենք, որ այն ընթացքը, որով գնում է Հայաստանը 1997-ից սկսած, այսինքն՝ վերջին 23 տարիներին, այդ ընթացքը մեզ անընդհատ տանելու է դեպի նոր պարտություններ, դեպի նոր ցնցումներ, դեպի նոր արհավիրքներ։ Իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները, քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի, որդեգրել է մի քաղաքական փիլիսոփայություն, մոտեցում, սկզբունք՝ պետության կառուցման և գործընթացների, որը հիմնված է շատ վտանգավոր, շատ հնացած գաղափարների վրա՝ հայ դատ, պահանջատիրություն, մաքսիմալիզմ, առավելապաշտություն, քաղաքական ռոմանտիզմ, ըստ էության՝ արկածախնդրություն։

-Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե այսպես շարունակվի, նոր կորուստներ՝ նոր պատերազմ է սպասվում։ Ռուսական կողմի ներկայությա՞մբ։

-Եթե շարունակվի այն քաղաքական փոիլիսոփայությունը, որով առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները, ուրեմն ինչ-որ մի պահի նորից աղետի ենք գալու։ Բա ինչպե՞ս են հետ բերելու Շուշին ու Հադրութը։ Ընդհանրապես, այս իրավիճակում, այս պահին կարելի՞ է նման հարց բարձրացնել, եթե քո ռեսուրսները բոլորովին բավարար չեն այդ խնդիրը լուծելու համար։

Այս պատերազմից հետո այս Հայաստանը ջարդված վիճակում է, կարելի է ասել՝ բանակ չունենք։ Բայց հիմա խոսում են այդ տարածքները վերադարձնելու մասին։ Երբ մեզ թույլ դիրքերից, ջարդված․․․ Դու պետք է ուժեղ դիրքերից, չէ՞, խոսես։ Քո ռեսուրսները պետք է հաշվի առնես, չէ՞։ Նորից հեքիաթներո՞վ ես կերակրում ժողովրդին։ Ի՞նչ ակնկալիքով։ Որ այս ժողովրդին հերթական անգամ կխաբես և դրանից ձայն կկորզե՞ս։

-Ի՞նչ անել։

-Ղարաբաղի՞ հարցում։

-Շուշիի, Հադրութի և մնացած տարածքների։

-Իրականությունն այն է, որ այնտեղ ռուսական զորք է։ Հետևաբար, Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն այս պահին ապահովված է։ Քանի դեռ ռուսական զորքը գտնվում է այնտեղ, դա ապահովված է։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Մեր կարծիքով՝ հիմա Հայաստանն առայժմ չպիտի գնա Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ․․․ չպիտի դարձնի այդ հարցը առաջնային։ Որովհետև քանի որ դու թույլ ես, ուժերի հարաբերակցության մեջ դու ահավոր հետ ես մնացել, ջարդված ես, պարտված ես, պարտվածը չի կարող հանդես գալ հաղթական ծրագրով։ Դա լուրջ չէ։ Ե՛վ չես կարող իրականացնել, և՛ գրգռում ես հակառակորդին։

-Եթե հիմա չենք կարող, արդյո՞ք պետք է հրաժարվել այդ օրակարգից, թե՞ դա պահել մինչև այն պահը, երբ կվերականգնվի պետությունը։

-Պետք է դնել այնպիսի խնդիրներ, որոնք լուծելի են։ Դա է մեր տարբերությունը մյուսներից։ Հիմա Հայաստանը պետք է ձևակերպի ռեալ, իրականանալի խնդիրներ և գնա դրանց լուծմանն այս փուլում։ Հաջորդ փուլում՝ այլ խնդիրներ, հետո՝ էլի խնդիրներ։ Թիվ մեկ խնդիրը հիմա պետք է լինի Ղարաբաղը հայկական պահելը։ Այս պահին թիվ մեկ խնդիրը, որը լիովին հնարավոր է իրականացնել։ Պետք է ամեն ինչով աջակցել ռուսական զորքերի այնտեղ մնալուն, որովհետև դա անվտանգություն է լուծում, միակ ձևն այս պահին դա է։ Հայաստանը դա չի կարող անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան