Նախկինում կաշառքով, ԽԾԲ-ով, «տասովշիկությամբ» ընտրողները հիմա ծրագրերով են հետաքրքրվում․ Սուրեն Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Բոլորը

Արտահերթ ընտրությունների նախընտրական պայքարի, ծրագրերի և համագործակցության մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ՔՈ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանի հետ։

-Ունենք ընտրապայքարին մասնակցող 20-ից ավելի ուժեր։ Համեմատաբար փոքր ընտրազանգված ունեցող ուժերն ինչո՞ւ չեն միավորվում։

-Դրա համար մի քանի պատճառ կա։ Նախ՝ ժամանակն էր քիչ։ Ոչ ոք չէր հավատում, որ ընտրությունները լինելու են, մինչև եկավ, հասավ Փաշինյանի հրաժարականի պահը։ Փաշինյանի հրաժարականից հետո սպասում էին, որ այս ընթացքում մի բան կլինի, ընտրությունները կչեղարկվեն։ Մինչև մայիսի 12-ին ադրբեջանցիները եկան Սև լճի տարածք, բոլորը սպասում էին, որ պատերազմ կլինի, ոչ ոք լուրջ չէր պատրաստվում։

Այս ընտրություններում մարդիկ փորձելու են դիրքավորվել հաջորդ ընտրությունների համար։ Եվ շատ մեծ ուժերով հնարավոր չէ դիրքավորվել։ Ամեն մեկը իր յուրահատկությունը պետք է ընդգծի, իսկ միավորումները, դաշինքներն այդ յուրահատկությունները լղոզում են։

-Ինչպե՞ս անել, որ մարդիկ ընդհանրապես ծրագրերին ծանոթանան, ծրագրերով որոշում ընդունեն։

-Մենք անընդհատ խոսում ենք դրա անհրաժեշտության մասին, և այդ խոսակցությունն ահագնանում է։ Այսինքն՝ այն թեզերը, որ մենք տարածում էինք ժամանակին ծրագրային ընտրությունների մասին, այսօր ավելի ընդլայնված, ընդգրկուն են։

-Դրա սաղմերը տեսնո՞ւմ եք։

-Պատերազմից հետո մեզ թվում էր՝ ընդհանրապես ծրագրային չի լինելու, բայց նույնիսկ շրջանակները, որոնք նախկինում կաշառքով, ԽԾԲ-ով կամ «տասովշիկությամբ» էին ընտրում, իրենք գալիս են, ասում՝ եթե ձեր ծրագրերը մեզ դուր գան, մենք, նաև մեր ազդեցության գոտիները, կընտրենք ձեզ։ Սա մեզ համար էլ էր զարմանալի, որ նույնիսկ այդպիսի մարդիկ կարիք ունեն ընտրության հիմքում ծրագրերին նայելու։

-Կա՞ն ուժեր, որոնց հետ առհասարակ բացառում եք համագործակցությունը։

-Ազգային ժողով անցնելու դեպքում այս պարագայում մենք բացառում ենք ատելության խոսք սերմանող որևէ ուժի հետ համագործակցությունը։ Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան