Մենք ձեզանից նեղանալու բան չունենք, դուք՝ ունեք․ Փաշինյանը՝ շուռնուխցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 11:35
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:34
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան, քարոզարշավի շրջանակներում Սյունիքում գտնվող վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպեց շուռնուխցիների հետ։

Շուռնուխցիներից մեկը նշեց, որ Փաշինյանը կարծես թե նեղացած է շուռնուխցիներից։ «Ես նեղացած չեմ, ես նեղանալու իրավունք չունեմ, ես ձեր կողքին եմ ու առանձնահատուկ պատասխանատվություն ունեմ Շուռնուխի նկատմամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Տեղեկանալով, որ գյուղում այսօր 34 ընտանիք է բնակվում, Փաշինյանը խոստացավ այնպես անել, որ այդ թիվը դառնա 70, հետո՝ 140։ «Հերթով, քայլ առ քայլ առաջ կգնանք, բայց նոր միջավայրում պիտի սովորենք ապրել»,-ասաց Փաշինյանը։

Շուռնուխցիները տեղեկացրին, որ հողերը սեփականաշնորհված չեն։ «Այ տեսնում եք, բա խի՞ չի սեփականաշնորհված։ Ասել են՝ Ադրբեջանի տարածք է, մեկ է հետ ենք տալու, չենք սեփականաշնորհում… Սահմանը հստակ կգծենք, կհասկանանք՝ ինչքան հող կա, հողերը կսեփականաշնորհենք, որ իմանաք սա ձեր հողն է»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: