Տպավորություն է, որ բոլորը hրաժարվել են Արցախից, հատկապես՝ նախընտրական շրջանում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը

-Այսօր տեղեկացրել եք, որ ժամանակավորապես գտնվելու եք չվճարվող արձակուրդում, պատճառները անձնակա՞ն են, թե՞ աշխատանքից դուրս գալու տարբերակ եք քննարկում։ Հնարավո՞ր է՝ Ձեզ առաջիկայում տեսնենք այլ ոլորտում:

-Անձնական հարցերով, մի փոքր տևական է լինելու դադարը, դրա համար գրառում էի կատարել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն։

-Արցախում առկա հիմնական սոցիալական խնդիրները որո՞նք են, բնակարանների հարց, աշխատանքի․․․

–Արցախում այսօր քաղաքացին ապրում է բնականոն կյանքով, եթե այդպիսին կարելի է կոչել հետպատերազմյան վիճակում հայի կյանքը։ Բայց բնականոն կյանքի վերադարձը տեսանելի է, սոցիալական ծրագրերի նպատակը եղել է այն, որ արցախցին օր առաջ հետ վերադառնա, որ մենք ոչ մի օր չմոռանանք մեր արմատների մասին, որ Արցախը հայերով ապրեցվող հող է, հայերն այնտեղ ապրելու են և վերադարձել են իրենց երկիր։ Այս առումով, ես կարծում եմ, որ որոշակի խնդիրներ լուծված են։

Պետք է նշեմ, որ բնակչության 80 տոկոսից ավելին արդեն վերադարձել է, կարող ենք փաստել, որ նրանք, ովքեր տուն ունեն Արցախում, կարողացել են վերադառնալ, իսկ այն մասը, որը դեռ բնակվում է ՀՀ-ում, մենք բնակարանաշինության փուլում ենք և առաջիկայում հույս ունենք, որ իրենք էլ կկարողանան վերադառնալ։

-Դուք վերջերս տված հարցազրույցում ասել էիք, որ տպավորություն է, թե բոլորը հրաժարվել են Արցախից։ Այդ զգացողությունը դեռ կա՞։

-Այդ զգացողությունը ոչ միայն կա, այլև, թույլ տվեք այդ բառը գործածեմ, ներքաղաքական գզվռտոցի պայմաններում դա ավելի է այդպես։ Եվ հաշիվ չտալ, որ նեղ ներհայաստանայան օրակարգում, թե ինչ է կատարվում, և այդ անձինք, որոնք հավակնում են պատասխանատու պաշտոնների, իրենք վարքագծի և հռետորաբանության արդյունքում ինչպիսին են լինելու հանրության առջև, նաև հետագայում տարբեր միջազգային ատյաններում ինչպես են ներկայացնելու Արցախը և ինչ ձևով, այդ ամենն արտացոլանքն է անպատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ Արցախի հանդեպ։ Այս իրենց զբաղվածությունը ընտրություններով է՛լ ավելի է մոռացության մատնել Արցախը։

-Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը խոսում են ամեն ինչի մասին, բայց Արցախի ճակատագիրն օրակարգային հարց չէ։ Սրա մասին ի՞նչ կասեք։

-Ահա և մոռացության ևս մեկ փաստարկ։ Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականությունը միշտ պետք է միտված լինի Արցախի մասին մտքին, և բոլոր ռազմավարական ծրագրերը պետք է կայացվեն այդ դիտանկյունից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ Արցախն էր, որ ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, և ով դա կմոռանա, նա վտանգավոր է մեր երկրի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան