ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ցանկացած կրակոց Հայաստանում մեր պետականության մահն է գուժելու․ Արքմենիկ Նիկողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապագայի նույնիսկ մեկ ժամվա տեսլական այսօր Հայաստանի քաղաքացիները չունեն։ Սա պետք է քաղաքական ուժերին պատասխանատու դարձներ, բայց քարոզարշավը ցույց է տալիս, որ իրենք էլ այդ տեսլականը չունեն։ Կան խոստումներ, բայց ոչ կոնկրետ լուծումներ, և այս քաոտիկ վիճակը շարունակվելու է։ Քաղաքական ուժերը պետք է իրենց թափ տան և քաղաքագիտական մոտեցումներ ցուցաբերեն»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա համոզմամբ՝ հունիսի 20-ին քաղաքական կրքերը կհասնեն իրենց գագաթնակետին, ուստի մեր երկրի ճակատագրով մտահոգ անձինք պետք է համախմբվեն և բոլոր կողմերին կոչ անեն վրեժ չլուծել և իշխանություն «չփախցնել»։

«Այլապես կստացվի, որ Հայաստանը մի տարածություն է (նույնիսկ ոչ տարածք), որտեղ մարդիկ կռվում են։ Ցանկացած կրակոց Հայաստանում այս շրջանում մեր պետականության մահն է գուժելու։ Քարոզարշավի շրջանում անգամ իմ ճանաչած զուսպ մարդիկ սկսեցին հայհոյել․ սա մեծագույն աղետն էր, որ կարող էր տեղի ունենալ»,- ասում է նա։

Հարցին՝ Հայաստանի համար վճռորոշ այս շրջանում ինչ անելիք ունեն մտավորականները, մեր զրուցակիցը պատասխանում է․ «Հասարակությունը, հատկապես՝ քաղաքական գործիչները, առավել ևս՝ պոպուլիստները, մտավորականներին հիշում են, երբ ցույցեր կան, երբ դժվար իրավիճակ է։ Կարծում եմ՝ անկախությունից ի վեր ոչ ոք այդքան չի վնասել մտավորականներին, որքան այդ պահին գործող իշխանությունը։ Այսօր մտավորականն էլ «նախընտրական սուբյեկտ» է դարձել։ Մտավորականին ասում են՝ ուր ես, այնինչ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրա գրքերը չեն կարդում, երաժշտությունը չեն լսում, որտեղի՞ց այդ մարդուն հեղինակություն, որ ձայն բարձրացնի, և այդ ձայնն ազդեցիկ լինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան