ՄԻԵԴ-ի նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները և ՍԴ-ի հետ համագործակցությունը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը։

 

Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներով հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու Պաշտպանի պրակտիկան՝ շեշտելով,  որ դա ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից:

 

ՄԻԵԴ-ի նախագահը նաև ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։

 

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարանի հետ համագործակցության արդյունքում մարդու իրավունքներին առնչվող դիմումներով հատուկ կարծիքներ է ներկայացնում։ Բացի այդ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո աշխատակազմում մշակվում և շրջանառության են ներկայացվում իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են երկրում մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը:

 

Այս գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են Սահմանադրական դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր։ Դրանք արդեն պաշտոնապես ուղարկվել են կարծիքի ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններին ու Փաստաբանների պալատ: