ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքից զրկելու կոչով

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

Հունիսի 10-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներին՝ մտահոգություն արտահայտելով առ այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո ձեռնարկած գործողությունները չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը:

Կոչը ամբողջությամբ ստորև

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները, որոնք արդեն իսկ լուրջ քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից, չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը։

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, խլեց հազարավոր զինծառայողների կյանքեր, հանգեցրեց տասնյակ քաղաքացիական անձանց մահվան և տասնյակ հազարավոր անձանց Լեռնային Ղարաբաղից և տեղահանմանը։ Հայազգի բնակչությունը շարունակում է տառապել պատերազմի հետևանքների պատճառով, քանի որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց հարազատները չեն ստանում տեղեկություններ նրանց գտնվելու վայրի մասին, դժվարություններ կան՝ կապված զոհվածների մասունքները վերադարձնելու հետ, մարդասիրական օգնության հասանելիությունը սահմանափակված է, և ոչնչացված են զգալի թվով ենթակառուցվածքներ, ներառյալ՝ դպրոցները և հիվանդանոցները։

Թեպետ հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսվում է, որ ռազմագերիները և այլ պատանդները պետք է ազատ արձակվեն և հայրենիք վերադարձվեն մարտական գործողությունները դադարելուց հետո՝ առանց հապաղելու, ավելի քան 200 հայեր շարունակում են գերի պահվել Ադրբեջանի կողմից, և մարտական գործողությունները դադարելուց հետո ընդամենը 73 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Հայաստան։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հանդեպ կատարված ոճրագրությունները պատկերող բազում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել սոցիալական ցանցերում։ Միջազգային կազմակերպությունների արժանահավատ զեկույցներում արձանագրվել են Ադրբեջանում ազգությամբ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և դիտավորությամբ սպանելու դեպքեր, ինչը մտահոգիչ է նրանց նրանց բարօրության և ընտանիքներին վերադարձվելու հնարավորության տեսանկյունից։ Հանրությանը հասանելի դարձած տեղեկությունների համաձայն՝ գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել և սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Այս մտահոգությունները խորացել են հայերի նկատմամբ Ադրբեջանի ատելության քաղաքականության ֆոնին, որի մասին են վկայում երկրի բարձրաստիճան ղեկավարության հայտարարություններում հաճախ հանդիպող՝ ատելություն բորբոքող և ծայրահեղ հայատյացությունը, որի շրջանակում հայերը պիտակավորվում են որպես «ֆաշիստներ», որոնք «շների պես» դուրս են քշվելու Լեռնային Ղարաբաղից։ Ատելության խոսքի նման դրսևորումները հայերի նկատմամբ դրսևորվել են նաև սպորտում։ Այս առումով՝ բարձր ենք գնահատում հայերի նկատմամբ ատելությունը և խտրականությունը վերացնելուն միտված՝ ՈՒԵՖԱ-ի քայլերը, մասնավորապես՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հանրության հետ կապերի բաժնի պետ Նուրլան Իբրահիմովի որակազրկումը՝ կապված իր կողմից արված զազրելի ռասիստական հայտարարության հետ։ ։ Ահաբեկումն առավել խորացնելու նպատակով՝ 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտից (որում անցկացվելու են Եվրո 2020-ի խաղերը) ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես բացեց այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»՝ նպատակ հետապնդելով տոնել Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը։ Վնասված կամ վերցված հայկական ռազմական տեխնիկայից զատ՝ այնտեղ ցուցադրված են հայ զինծառայողների և ռամզագերիների մանեկեններ՝ որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող վիճակում, նպատակ ունենալով հրապարակավ նվաստացնել պատերազմի հայազգի զոհերի հիշատակը։ Դա հատկապես դատապարտելի է, երբ հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձինք ապօրինաբար և մարդու իրավունքների միջազգային պահանջների խախտմամբ դեռևս պահվում են Ադրբեջանում։ Այս համատեքստում հարկ է նշել, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս բացված պուրակի կապակցությամբ։ Մասնավորապես, հանձնակատարը նշել էր. «Այդ պատկերները համարում են խիստ մտահոգիչ և նվաստացուցիչ», և որ «նմանօրինակ ցուցադրությունը կարող է միայն խորացնել և ամրապնդել վաղուց առկա թշնամական տրամադրությունները և ատելության խոսքը, ինչպես նաև՝ բազմապատկել և տարածել անհանդուրժողության դրսևորումները»։
Վերոգրյալի լույսի ներքո՝ սույն նամակով մեր լուրջ հիասթափությունն ենք հայտնում այն փաստի առթիվ, որ ի հեճուկս մարդու իրավունքների այս ծանրագույն խախտումներին, Ադրբեջանն հյուրընկալելու է ՈՒԵՖԱ-ի այսպիսի կարևոր միջոցառումներ, հատկապես այն պարագայում, երբ ՈՒԵՖԱ-ն հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության և հարգման սկզբունքների ջատագով։ Հիշատակման արժանի է, մասնավորապես, ռասիզմի և խտրականության բոլոր դրսևորումների նկատմամբ զրոյական հանդուրժողություն ձևավորելու և այս համատեքստում՝ բազմազանության նկատմամբ հարգանքն ամրապնդելու ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի աշխատանքը։
Հաշվի առնելով վերոգրյալը և հղում անելով մարդու իրավունքների կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի ստանձնած հանձնառություններին, մասնավորապես.

«ՈՒԵՖԱ-ն հանձնառու է՝ աջակցել և երաշխավորել մարդու իրավունքները, հատուկ ուշադրություն դարձնելով խոշոր մրցույթների հնարավոր ազդեցությանը»,

«Մարդու իրավունքներն հարգելու իր հանձնառությամբ օրինակ ծառայելու միջոցով ՈՒԵՖԱ-ն հույս ունի որոշակի չափանիշ ձևավորել, որը կտարածվի ֆուտբոլի ազգային ասոցիացիաների միջոցով, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը խաղի բոլոր մակարդակներում»։

Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որպեսզի Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց։ Այս քայլն հստակորեն կվկայեր արժանապատվության հարգման և խտրականության բացառման արժեքներին հավատարմության մասին՝ ապացուցելով, որ ֆուտբոլը կարող է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն միջոց լինել։ Այն հեռահար ազդեցություն կունենա՝ ապագայում կանխելով մարդու իրավունքների համանման կոպիտ խախտումներն այլ պետությունների կողմից, և լավ օրինակ կծառայի այն պետությունների համար, որոնք կնախընտրեն հավատարիմ մնալ մարդու իրավունքների արժեքներին, որպեսզի մնան համաշխարհային սպորտային հանրության անդամ և պահպանեն իրենց հեղինակությունը»։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Խաղաղություն երկխոսություն» ՀԿ
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա»
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ»
«Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն – Գյումրի» ՀԿ
«Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»