Այդ ձայնագրությունը Վանեցյանը չի տվել Սերժ Սարգսյանին. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սերժ Սարգսյանը, ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի մասին իր խոստացած ձայնագրությունը, հայտարարել էր, որ բարի մարդ է իրեն փոխանցել այն: Այդ «բարի մարդը» արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է, որն աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Factor.am -ի այս հարցին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Ես ինչքան շփվել եմ Արթուր Վանեցյանի հետ, ինքն իրոք բարի մարդ է, բայց այս դեպքի հետ կապ չունի հաստատ: Բարի է, բայց ինքը չի փոխանցել ձայնագրությունը»:

Աշոտյանն անդրադարձավ նաև շրջանառվող այն տեսակետին, որ այս ձայնագրության հրապարակումն ավելի շատ օգնեց Փաշինյանին, և կարծես Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի թաքնված փիարն է անում: Նա այդպիսի խոսակցությունները, որոնք տեղավորվում են «Նիկոլը Սերժի մարդն է» արտահայտության համատեքստում, ոչ միայն բամբասանքներ որակեց, այլ ավելին՝ զառանցանք, և նշեց, որ հիմնականում «Նիկոլից հիասթափված, նախկին նիկոլականներն են այդպիսի կարծիք արտահայտում»:

Մանրամասները՝ տեսանյութում: