Մարդիկ զզված են այս վիճակից. ուզում են՝ «ղալմաղալը» դադարեցվի. Էդմոն Մարուքյան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեղծված իրավիճակից դուրս գալու այն դեղամիջոցը, որն առաջարկում ենք մենք, ներկայում գործող քաղաքական ուժերից ուրիշ ոչ ոք չի առաջարկել.խոսքը համերաշխուփյան մասին է: Այս մասին քարոզարշավի շրջանակում, Երևանի Կենտրոն համայնքում լրագրողների հետ զրույցում հունիսի 11-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը գլխավորում է կուսակցությունից պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ փոխադարձ վիրավորանքները միայն սրություն են հաղորդում նախընտրական մրցավազքին՝ այն ավելի ակտուալ ու կարևոր դարձնելով հասարակության աչքում։ «Բայց որքան ավելի շատ նրանք միմյանց վիրավորեն, այնքան ավելի հեշտ մեր ուղերձը կհասնի մարդկանց։ Ես խոսում եմ ակնհայտի մասին։ Երեկ շոկի մեջ էի այն բանից, որ մի գյուղում ինձ բավական ուղիղ և անկեղծ ասացին, որ ժողովրդին այս ամենը դուր է գալիս։ Ժողովրդին դուր են գալիս այդ փոխադարձ վիրավորանքները։ Ես այդ ժամանակ նրանց ասում եմ՝ ինչպե՞ս կարող է այդ ամենը դուր գալ ժողովրդին։ Ինչպե՞ս։ Հետխորհրդային տարածքում տոկոսային հարաբերակցությամբ բարձրագույն կրթությամբ քաղաքացիների ամենամեծ թվաքանակն ապրում է Հայաստանում։ Ուրեմն, ինչպե՞ս կարող են այդպիսի ժողովրդին դուր գալ փոխադարձ վիրավորանքները երկրի ներկայիս, նախկին և այլ ղեկավարների, ինչպես նաև այն անձանց, ովքեր հավակնում են երկրի ղեկավարի պաշտոնին»,- դժգոհել է Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ մարդիկ զզված են ստեղծված իրավիճակից, «Ուզում են՝ «ղալմաղալը» դադարեցվի, և ուզում եներկիրը ոտքի հանել:

Մանրամասները՝ տեսանյութում: