Բա իհարկե՝ Շուշին դիտավորյալ հանձնվել է․ փոխանակ Շուշին պաշտպանեիք, Կառավարության շենքն էիք գրոհում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բոլոր նախորդ նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնվել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզի Օձուն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մեղավոր եմ, ժողովուրդ ջան, դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես այս գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ, բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը, և շատ-շատերը Հայաստանի ներսից իրենցից կախվածն արել են, որ Հայաստանը և հայկական կողմը չկարողանա այս պատերազմը հաղթել:

Զանգում էին գեներալներին, ասում էին՝ մի՛ ենթարկվեք դրաց, հետ եկեք Երևան, Երևանում կռիվ արեք: էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, մոտեցել են Շուշիին, եկեք Շուշին պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո պարզվեց, որ դրանից ընդամենը մեկ ու կես օր հետո կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են, որ կառավարական շենքը գրոհեն: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, այ գրոհողներ»,- նշեց Փաշինյանը:

Արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է՝ Փաշինայնը նշեց. «Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է։ Դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք։ Ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչե՛ք նրանց, հարցրե՛ք՝ ո՞վ է հանձնել Շուշին: Մեկը` Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, և գլխավոր շտաբի նախկին պետը, որ հիամ իրենց թիմում է, թող կանգնի, ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի, ասի՝ ասել են Շուշին հանձնի: Այսինքն՝ ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է», – հայտարարեց Փաշինյանը։

Հանրահավաքի ժամանակ օձունցիներից մեկը, դիմելով վարչապետի պաշտոնակատարին, նշեց. «Փաշինյա՛ն, Աշոտի կողքով անց կենող չլինի, ամբողջ ժողովրդի անունից ենք ասում, ինձ տար, հանձնի Աշոտի տեղը, ես համաձայն եմ, Աշոտի կողքով չանցնես»: «Նիկոլի կողքով չանցնեք, Նիկոլը մեր սրբությունն է»,-հավելեց օձունցին:

Մանրամասները՝ տեսանյութում: