Արտաքին գործերի նախարարությունը ոչինչ անել չի կարող՝ ոչ մի իշխանության օրոք. Տեր-Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
Բոլորը

Արտաքին գործերի նախարարությունը երբևէ, որևէ իշխանության օրոք ոչինչ չի կարող անել, նա ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարությունները կատարող մարմին է: Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ  Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրևադառնալով ԱԳՆ-ի ջախջախված լինելու և հրաժարականների մասին դիտարկմանը:

«Այն, ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա էլ պետք է անեն, արեցին, արեցին, արդեն դրանից էլ զզվեցին, տեսան, որ շատ վատ իրավիճակի մեջ են ընկնում, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որևէ Արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել, կարելի է միայն մեղադրել այն դեպքում, եթե պետության ղեկավարի հրահանգները սխալ է կատարում, կամ չի կատարում, այդ դեպքում ուղղակի շպտում են այդ նախարարներին դուրս. սա է:

Բոլորը մեղք են, ոստիկանությունն էլ է մեղք, տուն-տեղ թողած՝ առավոտից 24 ժամ կանգնում են փողոցներում, հրմշտում են: Գիտե՞ք՝ իրենց դուր է գալիս ժողովրդին հրմշտելը, նրանց թուքումուրին արժանանալը: Եթե ուզում եք իմանալ, Նիկոլի դեմ ավելի շատ կատաղած են հենց ոստիկանները, որոնք անընդհատ անարգանքի են ենթարկվում ժողովրդի կողմից»,- նշեց Տեր-Պետրոսյանը։