Ոչ մեկի մտքով չպիտի անցնի, որ ուժի, վարչական ռեսուրսի կիրառմամբ կարող է պահել կամ զավթել իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:

«Շատ լավ հասկանում ենք, որ նախորդ իշխանությունների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անփառունակ գործունեության հետևանքով է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության… Ինձ հետաքրքրում է, թե ում է իրեն մրցակից համարում գործող վարչապետը՝ ամբաստանյալների՞ն, հանցագործների՞ն, բանդիտների՞ն: Ինչքան քաղաքական դիակ կար, դարձան քաղաքականության մեջ կենսունակ…

Հայաստանյան էլիտան երրորդ հանրապետության կառավարման ժամանակահատվածում պղծել  և այլակերպել է ուժեղ լինելու չափանիշը: Եթե չես թալանել, կոռուպցիայի մեջ ընկղմված չես եղել, ընտրական  գործընթացների վրա ապօրինի և ոչ ֆորմալ ազդեցություններ չես գործադրել, ուրեմն ուժեղ չես: Այլ կերպ ասած այս երկրում ուժեղը հանցագործն է: Գիտելիքը, կրթությունը, քաղաքական մտքի առկայությունը ստորադասվում են:

«Արդար Հայաստանն» ուզում է փոխել ուժեղի չափանիշը Հայաստանում՝ հենց համերաշխության մթնոլորտի ձևավորմամբ…

Մեր ժողովուրդը չպետք է հանդուրժի նոր Մարտի 1, որևէ մեկի մտքով չպետք է անցնի կրակել, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ուժի, բռնության, վարչական ռեսուրսի կիրառմամբ կարող է պահել կամ զավթել իշխանությունը»,- նշեց Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: