Սպառնում են ջարդել ատամներ, վրեժ լուծել, դուելի են հրավիրում․ նոր աղետ է գալու, եթե ժողովուրդը սխալ ընտրություն արեց․ Արման Մուսինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանն է

-Պարո՛ն Մուսինյան, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնում է 25 տարի առաջ իր բերած թեզը՝ «Ղարաբաղի հարցում Հայաստանը չունի դաշնակից», սրան ի՞նչ է հետևում։ Կարելի՞ է ենթադրություն անել, որ պիտի հրաժարվենք մեր մաքսիմալիստական նպատակից, որն է՝ Արցախի անկախության ճանաչումը և ստացվո՞ւմ է, որ  հաջորդ քայլը Ադրբեջանի կազմում Արցախին բարձր ինքնավարություն տալն է։

-Դուք հիմա մտնում եք դետալների մեջ, ինչը ես չէի ցանկանա, հիմա կբացատրեմ՝ ինչու։ Դեռևս 1997 թվականին Տեր-Պետրոսյանն առաջ է քաշել, որ մեր նպատակը Ղարաբաղը հայկական պահելն ու Հայաստանի վերահսկողության ներքո պահելն է։ Եթե մենք այդ հարցը լուծեինք, հաջորդ աստիճանը կլիներ, որ մենք մեր առաջ դնեինք հաջորդ հնարավոր նպատակը, ոչ թե երազանքը կամ ֆանտազիան։ Դա կլիներ Ղարաբաղի անկախացումը, որը մենք փաստացի ձեռք էինք բերել, բայց մենք այդ պահին պիտի ֆիքսեինք այդ բնագիծը, որը ցավոք հնարավոր չեղավ։ 1998 թվականին Հայաստանում եկան ուժեր, որոնք ամբողջությամբ փոխեցին այդ տրամաբանությունը, ղարաբաղյան քաղաքականությունը կառուցեցին ամբողջովին կեղծիքների, կեղծ հայրենասիրության, սին հավատամքների վրա՝ ունենալով լրիվ անձնական նպատակներ, իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա կրկնապատկեց իր սադրիչ քաղաքականությամբ, որը հանգեցրեց այս արյունալի պատերազմին։

-Իսկ Արցախի հարցում ՀՀ-ն այսօր ի՞նչ նպատակ պիտի ունենա։

-Որևէ քաղաքական ուժ, որն այսօր կխոստանա Ղարաբաղի հարցում կոնկրետ նվաճում, ինքը կխաբի ժողովրդին։ ՀԱԿ-ը հայտնի է որպես քաղաքական ուժ, որը երբեք սուտ խոստում չի տվել։ Նախագահ Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասեց՝ որպեսզի ինքը հասկանա, թե ինչի է ունակ Հայաստանը, ինչ է հնարավոր անել, նախ՝ ինքը պետք է գա, իմանա ներգրավված երկրների, նախ և առաջ՝ Ռուսաստանի մտադրությունը այս տարածաշրջանի նկատմամբ և հատկապես՝ Ղարաբաղի հարցում։ Պիտի հասկանանք՝ ի՞նչ հնարավորություններ է դեռ պահպանել Հայաստանը։ Դուք գիտեք՝ շատ ծանր հարված է հասցվել մեր բանակին, դիվանագիտական համակարգը գրեթե կոլապսի մեջ է, մենք պիտի հասկանանք մեր տնտեսական, ռազմական, դեմոկրատական, դիվանագիտական կարողությունները, որից հետո մենք պիտի ժողովրդին բացատրենք, որ այս պայմաններում հնարավոր է սա։

Որևէ քաղաքական ուժ, որ հիմա կխոստանա ժողովրդին, խաբելու է։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի խոստանում, որովհետև չգիտի իր անելիքը։ Հեղափոխության առաջին օրից Նիկոլ Փաշինյանը չի իմացել իր անելիքը երկրի ղեկավարի պաշտոնում։ Էյֆորիայի փուլում դա նվազ նկատելի էր, եթե նկատելի էլ էր՝ հնարավոր չէր բացատրել հանրությանը, իսկ հիմա դա բոլորն են տեսնում։ Վերցրեք ցանկացած ոլորտ՝ դատաիրավական բարեփոխումները, Սահմանադրական դատարանը, «Մարտի 1»-ի բացահայտումը, սահմանադրական հանրաքվեն, չի եղել մի հարց, որտեղ Նիկոլ Փաշինյանն իմանա իր անելիքը և այդ անելիքը իրագործի։ Բոլոր հարցերում 100-ավոր հակասություններ կգտնեք։ Նիկոլ Փաշինյանն զբաղված է բացարձակապես մեկ բանով՝ աճեցրել է նախկին հանցավոր ռեժիմին, դարձրել է վտանգ, հիմա դրանով վախեցնում է հասարակությանը։

-Իսկ իրականում այդպիսի վտանգ չկա՞։

-Այդպիսի վտանգ կա, բայց այդ վտանգին պիտի դիտել այս երկուսի համակցության մեջ, որովհետև նրանք իրար դաշնակիցներ են, իրար թթվածին են տալիս։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը վախեցնում է, որ «Տեսե՛ք, եթե չլինեմ կգան այս հանցագործները», հասարակությունն իրեն զգում է պատանդի իրավիճակում՝ մի կողմում այս ոչ ադեկվատ իշխանություններն են, մյուս կողմում՝ Հայաստանը կեղեքած, հարյուրավոր հանցանքներ գործած իշխանությունն է։

-Թեև Տեր-Պետրոսյանն արդեն բացատրել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու իր առաջարկի իմաստը, բայց հիմա Ձեր խոսքերը լսելով, կարող է հարց ուղղեն՝ գնում էիք հանցագործների՞ հետ դաշինք կազմելու։

-Ժողովուրդը երկուսին էլ մերժում է, բանաձևը երկու այս ուժերին մերժելն ու վերադառնալն է իրատեսության քաղաքականություն։ Այդ առաջարկով պետության համար Տեր-Պետրոսյանն ապահովում էր հետևյալ հարցը՝ ապահովում էր Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, որը միայն լավ, դրական նշանակություն ունի ՀՀ-ի համար, և կանխում էր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը իշխանության, ինչը ևս միայն դրական ազդեցություն կունենա։ Հաստանում ձևավորվելու էր տեխնոկրատներից ձևավորված կառավարություն՝ փորձառու վարչապետի գլխավորությամբ, որտեղ որևէ պաշտոն չէին զբաղեցնելու նախկին նախագահները։

Տեր-Պետրոսյանն իրեն, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին հանում էր քաղաքականությունից և դաշտը թողնում էր ավելի թարմ, նոր վարչապետի, որը հասարակությունում կցաներ համերշխանության սերմեր և մենք կկարողանայինք դուրս գալ այս իրավիճակից։

Համերշախությունը շատ կարևոր էլեմենտ է, որովհետև բոլոր ազգերը, ովքեր բախվել են նման աղետի, սթափվել են, իրար կոտորածներն ու հոշոտածները նստել են մի սեղանի, լուծում են գտել, գիծը գծել են, որից հետո հասարակությունը հանգստացել է և այդ ժողովուրդը սկսել է երկիր կառուցել։ Ցավոք՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվեցին ոչ թե պետական, այլ անձնական մոտիվներով։ Այսօր այդ պատճառով ունենք այս լարվածությունը, որտեղ երկու անձնական մոտիվներով առաջնորդվող վարքով գործիչներ սպառնում են միմյանց ատամներ ջարդել, պողպատյա եսիմ ինչ անել, դուելի հրավիրել, վրեժ լուծել, փեշերից բռնել-բերել, և եթե Հայաստանի ժողովուրդը սխալ ընտրություն արեց, մի նոր աղետ է բերելու մեր երկրի գլխին։ Այս կողմերից մեկի հաղթանակը Հայաստանին տանելու է ավելի մեծ ցնցումների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան